ԱՄՆ-ի Ազգային հետախուզության նորընտիր տնօրենի առջև ծառացած մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56434-ԱՄՆ_ի_Ազգային_հետախուզության_նորընտիր_տնօրենի_առջև_ծառացած_մարտահրավերները
ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեն հաստատել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Դան Կուցի նշանակումը: Սենատում որոշումը հաստատվելու դեպքում, Կուցը կփոխարինի Ջեյմս Կլեպպերին, որը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին օրը հրաժարվել է իր պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 09:32 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի Ազգային հետախուզության նորընտիր տնօրենի առջև ծառացած մարտահրավերները

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեն հաստատել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Դան Կուցի նշանակումը: Սենատում որոշումը հաստատվելու դեպքում, Կուցը կփոխարինի Ջեյմս Կլեպպերին, որը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին օրը հրաժարվել է իր պաշտոնից:

Սովորաբար Սենատը հաստատում է դաշնային կառավարության պաշտոնատարների իրավասության մասին պատկան կոմիտեների որոշումները: Հետևաբար կարելի է ասել, որ Թրամփի կառավարության մեջ հետախուզության ոլորտի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է լինելու Դան Կուցը:

Կուցն այն պայմաններում է ստանձնելու է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, երբ ներկայումս 16 անվտանգության ու հետախուզական կառույցներից բաղկացած այդ գործակալությունն աննախադեպ խնդիրներ է դիմագրավում:

2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խնդրահարույց էր ԱՄՆ-ի Ազգային հետախուզության համար: Բարաք Օբամային նախագահության վերջին օրերին, ԱՄՆ-ի Ազգային հետախուզությունը հայտարարեց, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում և Թրամփի ընտրական շտաբի որոշ անդամներ գաղտնի կապի մեջ են եղել ռուսների հետ: Այս լուրերի շրջանառումն իրար դեմ դուրս բերեց նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ-ի Ազգային հետախուզությանը:

Նկատի առնելով այս իրողությունը, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Կուցը նախ պետք է բարելավի նախագահի հետ այդ կենտրոնի հարաբերությունները: Սպիտակ Տան պաշտոնատարները հայտարարել են, որ Օբամայի կառավարության մնացորդները ԱՄՆ-ի Ազգային հետախուզության կենտրոնում դավեր են նյութում նոր կառավարության դեմ և հրապարակում են գաղտնի տեղեկությունները: Նրանք համոզված են, որ Թրամփի ընտրական շտաբի մի շարք անդամների ռուսների հետ կապի մասին լուրը նույնպես տարածել են ԱՄՆ-ի Ազգային հետախուզության անդամները: Թրամփը կարգադրել է պետությունը խիստ պայքարի գաղտնի լուրերի տարածման դեմ: Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի դաշնային ոստիկանությունը որպես Ազգային հետախուզության անդամ մերժել է Թրամփի հայտարարությունն այն մասին, թե գաղտնալսվել է հանրապետականների շտաբի հեռախոսազրույցները:Սա վկայում է այն մասին, որ բազում տարաձայնություններ կան Թրամփի խմբի և ԱՄՆ-ի Ազգային հետախուզության միջև:

Պարզ չէ, թե արդյոք Դան Կուցը ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում կկարողանա կարգավորել այդ տարաձայնությունները: Հատկապես որ Սենատում ներկայության ժամանակ նա Կոնգրեսում հակառուս դեմքերից է եղել:  Կուցն Օբամայի կառավարությանը ճնշել է Ղրիմն իր տարածքին կցելու պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար: Փոխադարձաբար Ռուսաստանն արգելեց Դան Կուցի և Կոնգրեսի մյուս հակառուս դեմքերի մուտքը Ռուսաստան: Նկատի առնելով նման անվյալը, Ռուսաստանի հետ Թրամփի ընտրական խմբի գաղտնի կապի մասին հետաքննությունները խնդրահարույց կլինեն Կուցի համար: