Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ-ում նիստ է գումարել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56540-Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորումը_ԱՄՆ_ում_նիստ_է_գումարել
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը նիստ է գումարել Վաշինգտոնում, որում պահանջել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անունը ներառել ահաբեկչական խմբավորումների ցուցակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 09:39 Asia/Tehran
  • Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ-ում նիստ է գումարել

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը նիստ է գումարել Վաշինգտոնում, որում պահանջել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անունը ներառել ահաբեկչական խմբավորումների ցուցակում:

 

ԱՄՆ-ի և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համագործակցությունը երկար պատմություն ունի: Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի սերտ հարաբերությունների դրսևորման դեպքերը կարելի է տեսնել Իրաքում  այդ ահաբեկչական խմբավորման մի ռազմաբազայից մեկ այլ ռազմաբազա , և այնուհետև Ալբանիա տեղափոխման ժամանակ : ԱՄՆ-ի որոշ սենատորների կողմից Մոնաֆեղին խմբավորման ղեկավարներից կաշառք ստանալը  ևս ԱՄՆ-Մոնաֆեղին սերտ հարաբերության վառ ապացույցներից է համարվում:  

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին Մոնաֆեղին խմբավորումը ԻԻՀ  ժողովրդի ու ղեկավարների դեմ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո փախավ Փարիզ,իսկ Իրանի դեմ պարտադրյալ պատերազմն սկսվելուց հետո մեկնեց Իրաք: 1991 և  1992 թթ.-ին Իրաքի բռնապետ՝ Սադդամ Հուսեյնը Մոնաֆեղին խմբավորման ահաբեկիչներից օգտվեց քրդերին հալածելու և Իրաքի Քուրդստանում ցեղասպանություն իրկականացնելու համար: Սակայն երբ  ԱՄՆ-ի հարձակման արդյունքում տապալվեց Սադդամի ռեժիմը , Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը  հայտնվեց ԱՄՆ-ի հովանու ներքո ու պաշտպանվեց այդ երկրի կողմից: Այնուհետև Իրաքի կառավարության ընդդիմության պատճառով, այդ խմբավորումը ԱՄՆ-ի և Բրիտանիայի աջակցությամբ ուղևորվեց Ալբանիա:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը փաստորեն այս ողջ տարիների ընթացքում եղել է ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների դաշնակիցը:

Մի ժամանակահատվածում Մոնաֆեղին խմբավորումն ընդգրկվել էր ԱՄՆ-ի ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Սակայն երբ այդ խումբը սկսեց ծառայել ԱՄՆ-ի հակաիրանական նպատակներին , նրա անունը հանվեց ահաբեկչական խմբավորումների ցուցակից: Բայց այդ խմբավորման ինքնությունն ու բնույթը միևնույն է մնում է ահաբեկչական: Չնայած Մոնաֆեղին խմբավորման  կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ անհերքելի փաստերի գոյությանը, ԱՄՆ ժամանակի պաշտպանության նախարար՝ Դոնալդ Ռամսֆելդը 2004 թվականի հունիսի 25-ին  Մոնաֆեղին խմբավորման անդամներին պաշտպանված անձանց կարգավիճակ շնորհեց:

Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը հայտարարեց ,որ այդ խմբավորման անունը ԱՄՆ-ի ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելը սխալ որոշում է: ԱՄՆ-ն 2012 թվականի սեպտեմբերին այդ խմբավորման անունը հանեց ահաբեկիչական խմբավորումների ցուցակից:

Անտարակույս ամերիկացիները այս տարիների ընթացքում փորձել են այդ ահաբեկչական խմբավորմանը պահել որպես այլընտրանք: Պատճառն այն է, որ Մոնաֆեղին խմբավորման անդամներն Իրաքում ապացուցեցին ,որ կարող են որպես վարձկան ծառայել թշնամու հակաիրանական նպատակներին: Այդ խմբավորման պարագլուխները ևս որպեսզի իրենց ընդդիմություն ներկայացնեն , փորձում են ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների կողմից ընձեռված առթին օգտագործել իրենց իրական դեմքը թաքցնելու համար:

Նշենք, որ նման նիստ է գումարվել 2016 թվականին հուլիսին Փարիզում ,որին մասնակցել էր Սաուդյան Արաբիայի անվտանգության կազմակերպության նախկին ղեկավար և սաուդյան արքայազն՝ Թորքի Ֆեյսալը: Այդ նիստում տեղի ունեցավ Իրանի դեմ Մոնաֆեղին խմբավորման քայլերի նոր նախագծի շնորհանդեսը: Նման քայլերի շարունակումը և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ցուցաբերվող հովանավորությունները ցույց են տալիս,որ Վաշինգտոնը շարունակում է մնացլ ահաբեկչական խմբերի հովանավորը և նրա համար  ոչ մի տարբերություն չունի թե  ահաբեկիչները լինեն Մոնաֆեղին    կամ ԻԼԻՊ խմբավորումների անդամները: