Թրամփի նախագահությունից անցել են 50 ճգնաժամային օրեր
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահությունից անցնում է 50 օր: 2017 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Հենց այդ օրվանից իսկ պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահության այս շրջանը ուղեկցվելու է բազում քաշքշուկներով:
Սպիտակ տունը Դոնալդ Թրամփի 50-օրյա նախագահության կապակցությամբ հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն՝ ԱՄՆ-ի կառավարությունը այս կարճ ժամանակամիջոցում հայտնվել է բազմաթիվ ճգնաժամերի առջև: Ռուսների հետ Թրամփի որոշ մերձավորների պահպանած գաղտնի կապերի բացահայտման հետևանքով ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը ազատվեց պաշտոնից: Այնուհետև ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը մեղադրվեց Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ գաղտնի կապեր պահպանելու մեջ: Իսկ մյուս կողմից Թրամփը պնդում է, որ Բարաք Օբամայի հրամանով գաղտնալսվում են իր հեռախոսազրույցները: Թրամփի այդ հայտարարությունը դարձել է նոր գլխացավանք ԱՄՆ-ի կառավարության համար: Քանի որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին հերքել է Օբամայի հասցեին ուղղված Թրամփի մեղադրանքը: Յոթ իսլամական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին Թրամփի հրամանագրի ստորագրումը այդ երկրի կառավարությանը կանգնեցրել է իրավական ճգնաժամի առջև: ԱՄՆ-ում հանրային կարծիքը դեմ հանդես եկավ Թրամփի սկանդալային հրամանին և աննախադեպ զանգվածային ցույցեր կազմակերպվեցին այդ երկրում: Ի դեպ Դաշնային դատարանները անընդունելի համարեցին Թրամփի հակամիգրացիոն հրամանը և պահանջեցին կասեցնել այն: Թրամփն այնուհետև նոր հրամանագիր ստորագրեց 7 մուսուլմանական երկրի քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու մասին, որին դարձյալ դեմ հանդես եկան ԱՄՆ-ի որոշ նահանգների գլխավոր դատախազները:
ԱՄՆ-ի որոշ լրատվական գործակալությունների հետ Սպիտակ տան հարաբերություններում առաջացած ճգնաժամը Թրամփի 50-օրյա նախագահությունը վերածել է մղձավանջի: Այդ ժամանակահատվածում Թրամփը ոչ մի ջանք չի խնայել ԱՄՆ-ի խոշոր լրատվամիջոցներին ստախոս և ամբոխավար անվանելու համար: Լրատվամիջոցները ևս, հակադարձ քայլի դիմելով, կենտրոնացել են կառավարության ամենաաննշան սխալների վրա և համարյա ամեն օր մի նոր գլխացավանք են ստեղծում ԱՄՆ-ի նախագահի համար:
Կոնգրեսում նույնիսկ Թրամփի մի խումբ կուսակիցներ քայլ պահելով դեմոկրատների հետ քննադատել են նախագահի գլխավորած կառավարությանը ՌԴ-ի հետ կապեր պահպանելու և հակամիգրացիոն հրամաններ արձակելու համար:
Այս բոլորը տեղի են ունենում այն դեպքում,երբ զգալիորեն անկում է ապրել Դոնալդ Թրամփի վարկանիշը:
Ներկայումս Թրամփը համարվում ԱՄՆ-ի պատմության ամենաչսիրված նախագահը: Հաշվի առնելով Սպիտակ տան ներքին տարաձայնությունները, կառավարության հետ լրատվամիջոցների պատերազմը և Թրամփի սկանդալային ծրագրերի դեմ ուղղված հանրապետականների ու դեմոկրատների քննադատությունները, կարելի ասել, որ Թրամփի կառավարության գործունեության վերջին 50 օրերը բարեբեր չեն եղել Թրամփի համար։