Թրամփի կառավարությունը փորձում է ակտիվացնել Գուանտանամոյի կալանավայրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56646-Թրամփի_կառավարությունը_փորձում_է_ակտիվացնել_Գուանտանամոյի_կալանավայրը
ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարարը պահանջել է ահաբեկչական ակտերի կասկածյալներին քաղաքացիական դատարաններում դատելու փոխարեն, նրանց Գուանտանամոյի կալանավայր տեղափոխել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 09:04 Asia/Tehran
  • Թրամփի կառավարությունը փորձում է ակտիվացնել Գուանտանամոյի կալանավայրը

ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարարը պահանջել է ահաբեկչական ակտերի կասկածյալներին քաղաքացիական դատարաններում դատելու փոխարեն, նրանց Գուանտանամոյի կալանավայր տեղափոխել:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը մեկնարկելով, թվում է, որ Գուանտանամոյի կալանավայրը կրկին վերադառնալու է Ջորջ Բուշի օրոք իր ակտիվ ժամանակաշրջանին: Այն տարիներին, ԱՄՆ ժամանակի նախագահը պատրաստ չեղավ ձերբակալվածներին որպես պատերազմական գերիներ ընդունել ՝ պատերազմական գերիներին մարդկային վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ Ժնևյան կոնվենցիաների շրջանակում նրանց իրավունքների հարգումից խույս տալու նպատակով: Այդ իսկ պատճառով, Կուբայի Գուանտանամոյի ծոցում ԱՄՆ ծովային բազայի մի մասը դարձավ ահաբեկչության դեմ պատերազմի ձերբակալվածների կալանավայրը: Միաժամանակ, ԱՄՆ բանակը խուսափեց կալանավորների նկատմամբ միջազգային կոնվենցիաների հարգելուց ՝ նրանց համար ֆիզիկական ու հոգեբանական ծանրագույն պայմաններ ստեղծելով: Այդ քայլերի բացահայտման պատճառով, կալանավայրի դեմ համաշխարհային բողոքի ալիք բարձրացավ , որից հետո Բարաք Օբաման խոստացավ, որ փակելու է այն: Որոշում, որ երբեք չիրականացավ:

Այսօր հանրապետականների Սպիտակ տուն վերադառնալով, Գուանտանամոն կրկին հայտնվել է ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում: Հանրապետականների կարծիքով, Գուանտանամոն համարվում է ահաբեկչության դեմ պայքարմում երկրի հզորության խորհրդանիշը: Այլ խոսքով, կալանավայրը կիրառական գործառույթ ունենալուց ավելի շատ ունի խորհրդանշական արժեք: ԱՄՆ դատական համակարգի նորմերից դուրս նման կալանավայրի գոյությամբ, Սպիտակ տունը կարող է կալանավորների հետ վերաբերվել ինչպես կցանկանա: Կալանավորների մասն արդեն 15 տարուց ավելի ճաղերի հետևում են , մինչդեռ նրանց դեմ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: Գուանտանամոյի որոշ կալանավորների համար ինքնասպանությունը համարվում է այս անորոշ ճակատագրից փրկվելու միակ ելքը: Այնուամենայնիվ, ԱՄՆ քաղաքական համակարգում անվտանգության կողմ հոսանքները ՝ մասնավորապես պահպանողականներն ուշադրություն չեն դարձնում կալանավայրի դեմ հնչող լուրջ քննադատություններին և խստորեն ընդդիմանում են կալանավայրը փակելու կամ կալանավորների տեղափոխելու որոշումների դեմ:  Կալանավայրը պահելու որոշումն արդարացնելու համար, ԱՄՆ գլխավոր դատախազը ցանկանում է ահաբեկչական ակտերում կասկածյալներին Գվանտանամո փոխադրել , նույնիսկ եթե ձերբակալվածները չլինեն զինվորականներ: