Իրողությունները խեղաթյուրելու նպատակով ԱՄՆ-ը մեղադրանքներ է ուղղում Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56688-Իրողությունները_խեղաթյուրելու_նպատակով_ԱՄՆ_ը_մեղադրանքներ_է_ուղղում_Իրանի_դեմ
ԱՄՆ-ի բանակի կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ Ժոզեֆ Վոթելը Իրանին տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն է ներկայացրել: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստում ունեցած ելույթում Վոթելը նշել է, որ տարածաշրջանում իր վստահված անձանց միջոցով խափանարարություն է կատարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 15:20 Asia/Tehran

ԱՄՆ-ի բանակի կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ Ժոզեֆ Վոթելը Իրանին տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն է ներկայացրել: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստում ունեցած ելույթում Վոթելը նշել է, որ տարածաշրջանում իր վստահված անձանց միջոցով խափանարարություն է կատարում:

Ամերիկացի գեներալն այն պայմաններում է նման արտահայտություն կատարել, երբ տարածաշրջանի իրողությունները վկայում են այն մասին, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը միայն վատ հետևանքներ է ունեցել: Նրանց ներկայությունը հանգեցրել է ահաբեկչության ու ծայրահեղականության ձևավորմանը: Այնպես որ Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորումների ձևավորվելն այդ քաղաքականության հետևանքների մի մասն է:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հակադարձել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության գեներալի միտումնավոր ու անհիմն արտահայտություններին: Անդրադառնալով վերջին տասնամյակների ընթացքում պարսիցծոցյան տարածաշրջանի, հատկապես Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը, Ղասեմին ասել է.«ԱՄՆ-ը տարածաշրջանի որոշ երկրներին արդիական սպառազինություն մատուցելով, մեծ դերակատարություն ունի լարվածության ու պատերազմի առաջացման և անվտանգության ու քաղաքական ճնշումների սրման առումով: Ամերիկացիների այս քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել տարածաշրջանում:

Ամերիկացի պաշտոնատարներն իրողությունը խեղաթյուրելով փորձում են այնպես ձևացնել, թե իրենց երկիրը կառուցողական դեր ունի տարածաշրջանում և լավ ոստիկանի դերում է հանդես գալիս: Սակայն չի կարելի անտեսել իրականությունը: ԱՄՆ-ի սովորությունն է խեղաթյուրել իրողությունները և խնդիրներն այլոց վերագրել, այդ իսկ պատճառով շարունակ մեղադրում է ուրիշներին: Այդ մեղադրանքների մի մասը ներքին բնույթ է կրում, իսկ մի մասն էլ երևան է եկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Վերջին դեպքը Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության գեներալ Ժոզեֆ Վոթելի Իրանին հասցեագրած մեղադրանքն է:

Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը մխրճվել է իր իսկ ստեղծած ճգնաժամում և ենթադրում է, որ այս պայմաններում լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Սակայն ավարտվել են ԱՄՆ-ի գերիշխանության ժամանակները, այդ մասին են վկայում միջազգային իրադարձությունները: Այս փոփոխությունները նկատելի են ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Տարածաշրջանային ու միջազգային նորագույն պայմաններում, ԱՄՆ-ը պետք է ճիշտ ընկալի իրողությունները, հակառակ դեպքում, կշարունակի խնդիրների մեջ ուրիշներին մեղադրել: 

Ինչպես Իրանի արտգործնախարարության խոսնակն է ասում, ԱՄՆ-ը սխալներ է թույլ տալիս այն պատճառով, որ այդ երկրի իշխանավորները ծանոթ չեն Միջին Արևելքի ստրատեգիական տարածաշրջանին, ինչը հետևանքն է Սիոնիստական ռեժիմի ցուցաբերած հովանավորության: