Աստանայի բանակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակությունն են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56742-Աստանայի_բանակցությունները_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորմանն_ուղղված_ջանքերի_շարունակությունն_են
Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, մասնակցելու Սիրիայի հարցով կայանալիք «Աստանա-3» բանակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 09:37 Asia/Tehran
  • Աստանայի բանակցությունները  Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակությունն են

Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, մասնակցելու Սիրիայի հարցով կայանալիք «Աստանա-3» բանակցություններին:

 

Նիստին մասնակցում են  Սիրիայի կառավարության ու  ընդդիմության և ՌԴ-ի, Իրանի   և Թուրքիայի պատվիրակությունները ,Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ  Ստեֆան Դե Միստուրան և ԱՄՆ-ի ու Հորդանանի ներկայացուցիչները: «Աստանա-3» նիստում քննարկվելու են հարցեր կապված Սիրիայում հրադադարի ռեժիմի հարգման և Ժնևում կայանալիք բանակցությունների հետ:

Աստանայի բազմակողմ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը  կայացել են  հունվարի 23-ին և 24-ին և փետրվարի 15-ին և 16-ին՝ Իրանի ,ՌԴ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ և Սիրիայի կառավարության ու զինված խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ:  Այս նիստերի արդյունքում Սիրիայում կայուն հրադադար է հաստատվել: 

Աստանայի նիստում երեք կետեր ուշադրության արժանի են.

Առաջին՝ դիվանագիտական հզոր մեխանիզմների ստեղծումն է, որի արդյունքում  ահաբեկչության դեմ պայքարին զուգընթաց Սիրիայում հրադադար է հաստատվել: Ներկայումս Դամասկոսը, Հոմսը և Հեման ամբողջությամբ գտնվում են Սիրիայի կառավարության հսկողության տակ:

Երկրորդ՝ Սիրիայի կառավարության հետ բանակցելու անհրաժեշտ պոտենցիալ ունեցող խմբերի նշանակումն է, ինչը կարևոր քայլ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այս փաստը հովանավորվում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դե Միստուրայի կողմից:  

Երրորդ. Թուրքիայի ներգրավվածությունն է Աստանայի բանակցություններում, որով ամբողջանում է Իրանի և Ռուսաստանի դիվանագիտական օղակը՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար: Թուրքիան արևմուտքին զուգահեռ միջամտություններ կատարեց Սիրիայում ,բայց ահաբեկչական խմբերը մարտահրավեր նետեցին  այդ երկրի ազգային շահերին ու անվտանգությանը:

Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների գործընթացում խանարարությունները թեև շարունակվում են ,այդուհաներձ այս կառուցողական բանակցություններում առաջընթաց կա: Սակայն դեռևս պարզ չէ ,թե ԱՄՆ-ն այս գործընթացում ինչ դեր կարող է ունենալ: Ուստի չի թվում ,որ ԱՄՆ-ն իսկապես մտադիր  է պայքարել ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ: Այդ կապակցությամբ կասկած կա ԱՄՆ-ի  պաշտոնատարների որոշ հայտարարությունների վերաբերյալ:

 Ի դեպ կան դերակատարներ, այդ թվում Սաուդյան Արաբիան ,որոնք փորձում են տապալել Սիրիայի համակարգը:

Նման պայմաններում այս նիստերում խաղաղության հասնելը հեշտ չի լինի: Ամեն  դեպքում, ջանքերը շարունակվում են և Իրանի , Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնությունը ոչ հակադրվում է միջազգային հանրության ջանքերին, ոչ էլ փոխարինում է դրանց, այլև համալրում է այդ ջանքերը: Այս գործընթացն ամբողջացնելու համար պետք է տեսնել արդյոք միջազգային ջանքերը կարող են վերջ դնել Սիրիայի ճգնաժամին և «Աստանա-3»-ն ու Ժնևյան բանակցությունները որքանով են առաջ ընթանալու: