Աստանայի բանակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակությունն են
Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, մասնակցելու Սիրիայի հարցով կայանալիք «Աստանա-3» բանակցություններին:
Նիստին մասնակցում են Սիրիայի կառավարության ու ընդդիմության և ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները ,Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան և ԱՄՆ-ի ու Հորդանանի ներկայացուցիչները: «Աստանա-3» նիստում քննարկվելու են հարցեր կապված Սիրիայում հրադադարի ռեժիմի հարգման և Ժնևում կայանալիք բանակցությունների հետ:
Աստանայի բազմակողմ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը կայացել են հունվարի 23-ին և 24-ին և փետրվարի 15-ին և 16-ին՝ Իրանի ,ՌԴ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ և Սիրիայի կառավարության ու զինված խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս նիստերի արդյունքում Սիրիայում կայուն հրադադար է հաստատվել:
Աստանայի նիստում երեք կետեր ուշադրության արժանի են.
Առաջին՝ դիվանագիտական հզոր մեխանիզմների ստեղծումն է, որի արդյունքում ահաբեկչության դեմ պայքարին զուգընթաց Սիրիայում հրադադար է հաստատվել: Ներկայումս Դամասկոսը, Հոմսը և Հեման ամբողջությամբ գտնվում են Սիրիայի կառավարության հսկողության տակ:
Երկրորդ՝ Սիրիայի կառավարության հետ բանակցելու անհրաժեշտ պոտենցիալ ունեցող խմբերի նշանակումն է, ինչը կարևոր քայլ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այս փաստը հովանավորվում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դե Միստուրայի կողմից:
Երրորդ. Թուրքիայի ներգրավվածությունն է Աստանայի բանակցություններում, որով ամբողջանում է Իրանի և Ռուսաստանի դիվանագիտական օղակը՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար: Թուրքիան արևմուտքին զուգահեռ միջամտություններ կատարեց Սիրիայում ,բայց ահաբեկչական խմբերը մարտահրավեր նետեցին այդ երկրի ազգային շահերին ու անվտանգությանը:
Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների գործընթացում խանարարությունները թեև շարունակվում են ,այդուհաներձ այս կառուցողական բանակցություններում առաջընթաց կա: Սակայն դեռևս պարզ չէ ,թե ԱՄՆ-ն այս գործընթացում ինչ դեր կարող է ունենալ: Ուստի չի թվում ,որ ԱՄՆ-ն իսկապես մտադիր է պայքարել ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ: Այդ կապակցությամբ կասկած կա ԱՄՆ-ի պաշտոնատարների որոշ հայտարարությունների վերաբերյալ:
Ի դեպ կան դերակատարներ, այդ թվում Սաուդյան Արաբիան ,որոնք փորձում են տապալել Սիրիայի համակարգը:
Նման պայմաններում այս նիստերում խաղաղության հասնելը հեշտ չի լինի: Ամեն դեպքում, ջանքերը շարունակվում են և Իրանի , Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնությունը ոչ հակադրվում է միջազգային հանրության ջանքերին, ոչ էլ փոխարինում է դրանց, այլև համալրում է այդ ջանքերը: Այս գործընթացն ամբողջացնելու համար պետք է տեսնել արդյոք միջազգային ջանքերը կարող են վերջ դնել Սիրիայի ճգնաժամին և «Աստանա-3»-ն ու Ժնևյան բանակցությունները որքանով են առաջ ընթանալու: