ՄԱԿ-ը Եմենում Ալե Սաուդի մանկասպանության ընդլայնման մասին զեկույց է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56948-ՄԱԿ_ը_Եմենում_Ալե_Սաուդի_մանկասպանության_ընդլայնման_մասին_զեկույց_է_ներկայացրել
Վերջին օրերին Եմենում Արաբիայի ոճրագործությունների սաստկացման մասին ՄԱԿ-ին կից տարբեր կառույցներ զեկույցը վկայում է այն մասին, որ Արաբիան Եմենում իր ոճրագործություններում սահման չի ճանաչում և այդ երկրի շրջափակումը խստացնելով, գործնականում Եմենի ժողովրդին ու հատկապես երեխաներին սպանելու քաղաքականություն է որդեգրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 08:16 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Եմենում Ալե Սաուդի մանկասպանության ընդլայնման մասին զեկույց է ներկայացրել

Վերջին օրերին Եմենում Արաբիայի ոճրագործությունների սաստկացման մասին ՄԱԿ-ին կից տարբեր կառույցներ զեկույցը վկայում է այն մասին, որ Արաբիան Եմենում իր ոճրագործություններում սահման չի ճանաչում և այդ երկրի շրջափակումը խստացնելով, գործնականում Եմենի ժողովրդին ու հատկապես երեխաներին սպանելու քաղաքականություն է որդեգրել:

ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եմենի դեմ սաուդցի զորայինների ոտնձգությունից հետո եմենցի երեխաների վիճակի մասին ցնցող զեկույց է հրապարակել, որը լայն արձագանք է գտել:

ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամը զեկույցում հայտարարել է, որ Եմենի տարածքի դեմ սաուդցիների ռազմական ոտնձգության երկու տարիների ընթացքում ավելի քան 1500 եմենցի երեխաներ սպանվել և ավելի քան 2400 ուրիշներ հաշմանդամ են դարձել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այդ զեկույցում նշել է. «Վերջին երկու տարիների ընթացքում սաուդական ռազմական ինքնաթիռները 212 անգամ ռմբակոծել են Եմենի տարբեր դպրոցները և 95 անգամ հարձակում են գործել հիվանդանոցների վրա»:

Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվում են և առավել մեծ ծավալ են ստանում: Սա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ում տարբեր հարցերի ու ճգնաժամերի կապակցությամբ գործող երկակի քաղաքականությունների պատճառով, Ալե Սաուդի ռեժիմն առանց որևէ լուրջ արգելքի հանդիպելու, շարունակում է իր ոճրագործությունները: ՄԱԿ-ի երկակի կողմնորոշումները Արաբիայի դեպքում  բացահայտ տեսք են ստացել:

ՄԱԿ-ը մի կողմից Եմենում Ալե Սաուդի գործած ոճիրների մասին վիճակագրական տվյալներ է հրապարակելով հաստատում է այդ ռեիժմի կողմից ոճրագործության իրականացվելու փաստը և այդ կապակցությամբ տեղեկություններ փոխանցողի դեր է կատարում ու միևնույն ժամանակ գործնականում որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում Արաբիայի դեմ: Ավելի վաղ, կազմակերպությունն Արաբիայի ու նրա գլխավոր հովանավոր ԱՄՆ-ի ճնշումների ներքո, որոնք սպառնացել էին, թե կդադարեցնեն ՄԱԿ-ին կատարվող օժանդակությունները, Արաբիայի անունը հանեց երեխաների իրավունքները ոտնահարող պետությունների ցուցակից: Այնուհետև  երկարաձգեց Մարդու իրավունքների խորհրդին Արաբիայի անդամակցության շրջանը: Դրանով ՄԱԿ-ը  կրկին անգամ ապացուցեց Ալե Սաուդի նման ոճրագործ ռեժիմների դիմաց իր պասիվությունը և դա այն պայմաններում երբ Ալե Սաուդի ռեժիմը մարդու իրավունքների ու նաև միջազգային իրավունքի ոտնահարման տեսակետից հայտնի է բոլորին: Այս երկակի վերաբերմունքը պատճառ է դարձել, որ ՄԱԿ-ը Եմենում Արաբիայի ոճրագործությունների զոհերի համրիչի դեր կատարի և այդ ոճրագործությունները կանխելու համար Արաբիայի դեմ որևէ քայլ չձեռնարկի ու միջազգային հանրությունն էլ Արաբիայի կողմից  Եմենի խաղաղ բնակչության ու հատկապես երեխաների կոտորածի ենթարկվելու ականատես լինի: