ԱՄՆ կառավարությունը ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի թուլացման ուղղությամբ
Ինչպես որ ակնկալվում էր , Հանրապետականների վերադարձը Սպիտակ Տուն մեծացրել է միջազգային ամենախոշոր կառույցների թուլացմանն ուղղված ԱՄՆ-ի կառավարության ջանքերը:
Համաշխարհային խնդիրների կարգավորման հարցում ՄԱԿ-ի դերակատարության թուլացմանն ուղղված առաջին քայլով,ԱՄՆ կառավարությունը մտադիր է նվազեցնել այդ կազմակերպությանն հատկացվող իր օգնությունը: Այդ երկիրը պատրաստվում է փաստորեն այդ օգնությունների կեսը հատկացնել ՄԱԿ-ին: Ներկայումս ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հատկացնում է տարեկան մոտ 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է վաղը հրապարակվելիք ԱՄՆ դաշնային կառավարության բյուջեի օրինագծում ՄԱԿ-ի ծրագրերին հատկացվելիք գումարների ավելի քան կիսով չափ կրճատում:
Այդ որոշումը ԱՄՆ-ի կառավարության ծրագրի մի մասն է այդ երկրի Պետդեպարտամենտի բյուջեի 37 տոկոսանոց կրճատման համար:
ՄԱԿ-ը անցնող 70 տարիների ընթացքում կախված է եղել ԱՄՆ-ի հատկացրած օգնություններից: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս,որ ՄԱԿ-ի ծրագրերի բյուջեի մեկ հինգերորդը հայթայթվում է ԱՄՆ-ի կողմից ,որը կազմում է 10 միլիարդ դոլար:
Ի դեպ ԱՄՆ-ն անցած տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ի մյուս անդամներից ավելի շատ է շահել այդ միջազգային կառույցի ծրագրերից: Այդիսկ պատճառով ԱՄՆ-ն մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այդ միջազգային կառույցին:
Ներկայումս ԱՄՆ-ում իշխանության են եկել պահպանողականները : Նրանք պատրաստվում են ֆինանսական խնայողության անվան տակ ՄԱԿ-ին ուղղված ԱՄՆ տարեկան օգնության կեսը կրճատել:
Հաշվի առնելով ,որ այդ կազմակերպությունը ներկայումս իր ծախսերի հայթայթման համար ճնշման տակ է գտնում , ԱՄՆ-ի կառավարության նոր որոշումով ՄԱԿ-ը առավել քան երբևե անկարող կլինի իր պարտականությունները կատարելու հարցում: ԱՄՆ-ի 10 միլիարդ դոլարանոց օժանդակությունը հատկացվում է ՄԱԿ-ի կապույտ գլխարկավորներին և սովի ,աղքատության դեմ պայքարի ոլորտում պատասխանատու կառույցներին և փախստականներին: Այդ կառույցների բյուջեից յուրաքանչյուր դոլարի կրճատումը կարող է ահռելի ազդեցություն թողնել աշխարհի տարբեր ծագերում ապրող ամենաաղքատ ու ամենազրկված մարդկանց ճակատագրի վրա: Վերջին տարիներին աշխարհն առավել քան երբևէ ներքաշված է պատերազմի, ահաբեկչության և սովի ու տարագրության նման խնդիրների մեջ: Հարուստ երկրների կողմից այդ խնդիրների անտեսումն ավելի անկայուն կդարձնի աշխարհը: Նման աշխարհում չի թվում ,որ ԱՄՆ-ի անվտանգությունը կիրականա սահմանային պատերի կառուցմամբ կամ «Նախ ԱՄՆ-ն» կարգախոսով համաշխարհային պատասխանատվությունից խույս տալով: