Մերկել-Թրամփ հանդիպումն ապարդյուն է եղել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57214-Մերկել_Թրամփ_հանդիպումն_ապարդյուն_է_եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 17-ին հանդիպել են Սպիտակ տանը: Նկատի առնելով իրենց նախկին դիրքորոշումների վրա Գերմանիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հաստատակամությունը, այս հանդիպումը չկարողացավ տնտեսական, անվտանգության, քաղաքական ու հասարակական ոլորտներում երկու կողմերի տարաձայնությունների մեղմացման պատճառ դառնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2017 08:22 Asia/Tehran
  • Մերկել-Թրամփ հանդիպումն ապարդյուն է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 17-ին հանդիպել են Սպիտակ տանը: Նկատի առնելով իրենց նախկին դիրքորոշումների վրա Գերմանիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հաստատակամությունը, այս հանդիպումը չկարողացավ տնտեսական, անվտանգության, քաղաքական ու հասարակական ոլորտներում երկու կողմերի տարաձայնությունների մեղմացման պատճառ դառնալ:

Գերմանիան ԱՄՆ-ի ներկա վարչակազմի հետ սկսած համաշխարհային առևտրից մինչև պաշտպանական ծախսերը, բնակլիմայական պայմանագրերն ու փախստականների հարցերը, տարաձայնություններ ունի:

2017 թվականի հունվարի 20-ին Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո, նկատի առնելով Եվրոպայի հետ կապված տարբեր հարցերի, այդ թվում ՆԱՏՕ-ի ապագա ճակատագրի, ԵՄ-ի հանդեպ բացասական կողմնորոշման և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կապակցությամբ նրա կատարած աղմկահարույց հայտարարություններն ու նաև միգրանտների ու փախստականների կապակցությամբ Թրամփի դիրքորոշումները, Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև բարեկամական հարաբերությունները լուրջ բարդությունների են հանդիպել: Հատկապես որ Գերմանիան որպես Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունն ու ԵՄ-ի գլխավոր անդամ հատկապես ԱՄՆ-ի նոր վարչակազմի առևտրական ու տնտեսական կողմնորոշման ու նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հանդեպ Թրամփի վարչակազմի քննադատական դիրքորոշման շուրջ լուրջ մտահոգություններ ունի: Թրամփը միգրացիան ոչ թե իրավունք, այլ առավելություն է համարում և այդ դիտանկյունից քաղաքացիների անվտանգությունը նրա համար գերակայություն է համարվում, մինչդեռ Մերկելը դեմ է այդ տեսակետին և քննադատել է իսլամական վեց երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի հրամանագիրը: Նկատի առնելով այս հարցերը հենց սկզբից կարելի էր պատկերացնել, որ Գերմանիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը խաղաղ ու բարեկամական չի լինելու: Այդուհանդերձ Մերկելն այս հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ արդար ու բոլոր կողմերի համար շահավետ առևտրի է ձգտում: Թրամփի առևտրական ու տնտեսական քաղաքականությունների հետ կապված գերմանացիների գլխավոր մտահոգություններից մեկը առևտրական սահմանափակություններ ստեղծելու և ներկրվող արտադրանքների մաքսատուրքերի բարձրացման ուղղությամբ Թրամփի գործադրած ջանքն է: Նկատի առնելով, որ Գերմանիան գլխավորում է ԱՄՆ արտահանումներ կատարող եվրոպական երկրների ցուցակը, դա կարող է տհաճ լուր լինել Գերմանիայի համար: Ի պատասխան այդ կապակցությամբ Մերկելի մտահոգության Թրամփը հայտարարել է, որ առևտրական մեկուսացման չի ձգտում, սակայն առևտրական բնագավառում քաղաքականություններն առավել արդար պիտի լինեն: Թրամփը հեգնական արտահայտություններ կատարելով ու հովանավորելով առևտրաշրջանառության ազատությունն ընդգծել է, որ դա վնասաբեր է եղել ԱՄՆ-ի համար: Մյուս կարևոր հարցի, այսինքն ՆԱՏՕ-ի ճակատագրի կապակցությամբ էլ Մերկելը Գերմանիայի պաշտպանական բյուջեն մինչև 2024 թվականը ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելու խոստում է տվել և ընդգծել է, որ 2016 թվականին Գերմանիայի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատությամբ 8 տոկոս հավելում է արձանագրել: Այդուհանդերձ Թրամփը կրկին ընդգծել է այդ կազմակերպության ծախսերը հոգալու հարցում եվրոպական գործընկերների առավել մասնակցության անհրաժեշտության ուղղությամբ իր դիրքորոշումը: Այս հանդիպման մյուս կարևոր առանցքը Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների հարցն է եղել: Նկատի առնելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների հավանական կարգավորման կապակցությամբ եվրոպացիների մտահոգությունը Մերկելը մեկ անգամ ևս ընդգծել է, որ թեև Ռուսաստանի հետ հարաբերությունները պիտի կարգավորվեն, սակայն դա պայմանավորված է Մինսկի համաձայնագրի գործադրմամբ և Ուկրաինայի հարցի կարգավորմամբ: