Գերմանիան զգուշացրել է Թուրքիայի դավադրությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57346-Գերմանիան_զգուշացրել_է_Թուրքիայի_դավադրությունների_կապակցությամբ
Անդրադառնալով Անկարայի և Բերլինի միջև ծագած տարաձայնություններին, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը ասել է, որ Թուրքիան նպատակաուղղված կերպով դավեր է նյութում Գերմանիայի և մի շարք եվրոպական պետությունների դեմ, ինչն անընդունելի է: Վերջին շաբաթների ընթացքում աննախադեպ լարվածություն է ծագել մի շարք եվրոպական պետությունների՝ հատկապես Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 15:12 Asia/Tehran
  • Գերմանիան զգուշացրել է Թուրքիայի դավադրությունների կապակցությամբ

Անդրադառնալով Անկարայի և Բերլինի միջև ծագած տարաձայնություններին, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը ասել է, որ Թուրքիան նպատակաուղղված կերպով դավեր է նյութում Գերմանիայի և մի շարք եվրոպական պետությունների դեմ, ինչն անընդունելի է: Վերջին շաբաթների ընթացքում աննախադեպ լարվածություն է ծագել մի շարք եվրոպական պետությունների՝ հատկապես Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում:

2016 թ. հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջումից հետո, խիստ լարվածություն է առաջացել Թուրքիայի և մի շարք եվրոպական պետությունների հարաբերություններում։ Թուրքերը խիստ քննադատեցին Եվրոպային այդ հեղաշրջման նկատմամբ հստակ չդիրքորոշվելու համար:

Եվրամիությունը ևս բազմիցս քննադատել է Թուրքիայի կառավարության վերաբերմունքը հեղաշրջման կազմակերպիչների ու աջակիցների նկատմամբ և հայտարարել է, որ այդպիսով Անկարան խախտում է Եվրամիությանն անդամակցելու հանձնառությունները:

Ամեն դեպքում, Թուրքիայի կառավարությունը և ինքը նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ոչ միայն չեն ընդունում եվրոպացիների քննադատությունները, այլև Էրդողանը հայտարարել է, որ փոխվելու է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և իր երկիրը, հրաժարվելով Եվրամիությունը անդամակցելուց, հակվելու է դեպի արևելք:

Այդպիսով, Անկարա-Բրյուսել հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվել, այլև նոր խնդիրների բերումով աննախադեպ լարվածություն է առաջացել Եվրամիության որոշ երկրների և Թուրքիայի հարաբերություններում: Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածությունը սրվել է այն ժամանակ, երբ Գերմանիայի որոշ նահանգների պաշտոնատարներ արգելել են թուրք ղեկավարների ելույթը՝ Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեին մասնակցելը քարոզելու մասին, ինչին խստորեն հակադարձել է Անկարան:

Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեին կարող են մասնակցել Եվրոպայում բնակվող շուրջ 2.5 միլիոն թուրքերը և նրանց քվեները շատ կարևոր են Թուրքիայի կառավարության համար: Այդ պատճառով Էրդողանը քննադատել է Գերմանիայում Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի վերաբերյալ հավաքի չեղարկումը, ֆաշիստական բնութագրելով Գերմանիայի այդ քայլը:

Թուրքիայի կառավարությունը երկրից հեռացրել է Նիդերլանդների դեսպանին և այդ երկրի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ին, նրանից հետո, երբ Նիդերլանդների կառավարությունը արգելել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի մուտքն այդ երկիր և վերադարձրել է նաև մեկ այլ պաշտոնյայի, որը պիտի ելույթ ունենար Նիդերլանդների թուրքերի հավաքում:

Իրավիճակն այնպիսինն է, որ Էրդողանը խոսել է իսլամի դեմ եվրոպացիների խաչակրաց պատերազմի մասին և նշելով, որ Եվրոպայում ապրող թուրքերն այդ տարածաշրջանի ապագան են, նրանց կոչ է արել բազմազավակ դառնալ:

2005 թվականին սկսվեցին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները: 2016 թ. մարտին Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնեցին արագացնել անդամակցության գործընթացը և մուտքի արտոնագրի ազատականացման մասին բանակցությունները, իսկ փոխարենը Թուրքիան ավելի մեծ քայլեր ձեռնարկել փախստականների ճգնաժամին դիմագրավելու ուղղությամբ:

2016 թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարության հալածող ու ճնշող քայլերի պատճառով, Եվրամիությունը չկատարեց՝ Թուրքիայի քաղաքացիների մուտքի արտոնագիրը չեղարկելու մասին իր խոստումը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Անկարայի մոտ:

Եվրամիությունը նաև դեմ է Թուրքիայի Սահմանադրության բարեփոխմանը և այդ որոշումը հետադարձ քայլ է համարում դեպի բռնատիրություն: