Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ԶԼՄ-ների միջև պատերազմը սրվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57374-Ռուսաստանի_և_ԱՄՆ_ի_միջև_ԶԼՄ_ների_միջև_պատերազմը_սրվում_է
Ռուսաստանի Դուման հովանավորել է Ռուսաստանում աշխատող ամերիկյան լրատվական միջոցների նկատմամբ հետաքննություն անցկացնելու նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2017 08:22 Asia/Tehran
  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ԶԼՄ-ների միջև  պատերազմը սրվում է

Ռուսաստանի Դուման հովանավորել է Ռուսաստանում աշխատող ամերիկյան լրատվական միջոցների նկատմամբ հետաքննություն անցկացնելու նախագիծը:

Ռուսաստանի Դումայի տեխնոլոգիայի, տեղեկության ու կապի կոմիտեի կողմից իրականացվելիք այս հետաքննությունը պիտի հստակեցնի, թե արդյոք «Սի Էն Էն»-ը, «Ամերիկայի Ձայնը» «Ազատություն ռադիոկայանը» և ամերիկյան այլ լրատվամիջոցներ աշխատում են Ռուսաստանի օրենքների սահմանում, թե՝ ոչ: Ռուսաստանում արտաքին լրատվամիջոցներն աշխատում են այդ երկրի ԱԳ նախարարության վերահսկողության տակ: 

  Ռուսաստանում ամերիկյան լրատվամաիջոցների գործունեության շուրջ հետաքննության մասին նախագծի վավերացմամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ԶԼՄ-ների բնագավառում պատերազմը նոր փուլ կմտնի: Վերջին ամիսներին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Մոսկվայի կիբեր  միջամտության կապակցությամբ ներկայացված մեղադրանքներին զուգահեռ, այդ երկրում ռուսական ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները խստացվել են: Այս կապակցությամբ ամերիկացի սենատոր Ջեյն Շահինը նախագիծ է ներկայացրել, որն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը թույլատրում է «Ռաշա Թուդեյ»-ի կողմից այդ երկրի օրենքների հավանական ոտնահարման շուրջ ն հետաքննություն անցկացնել: Դեմոկրատական սենատոր Շահինը հիմք ընդունելով ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցների գնահատականները, հայտարարել է, որ «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի գործունեությունը տեղավորվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու և  դրանց արդյունքների վրա ազդելու   Ռուսաստանի ջանքերի շրջանակում: Կրեմլն ու «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանը  մերժել են այդ մեղադրանքները: ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքին ռուսական լրատվամիջոցների օգնությամբ միջամտության շուրջ Ռուսաստանի  պաշտոնյաներն իրենց հերթին բազմիցս քննադատել են Ռուսաստանի ընտրություններին արևմուտքի ուղղակի միջամտությունները: Իրականում արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն ու ԵՄ-ի անդամ որոշ երկրներ, Ռուսաստանի վերջին մի քանի ընտրությունների ժամանակ ուղղակի կերպով քարոզչական ու լրատվական պատերազմի մեջ մտան Մոսկվայի կառավարության ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Միևնույն ժամանակ վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի ու արևմուտքի միջև ծագած լարվածությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի ներքաղաքական կյանքում ծավալուն գործունեություն իրականացնի, որի նպատակն է թուլացնել այդ երկրի կառավարությունը և տարածել արևմտյան մշակույթն ու արժեքները: ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ուղղված իր քարոզչությունն ու հոգեբանական պատերազմն իրականացնում է երկու գլխավոր բաժիններում, որոնք են լրատվական գործունեությունը և այդ երկրում արևմտամետ հասարակական կազմակերպությունների հովանավորումը, որոնք նպատակ ունեն տարածել արևմտյան արժեքներն ու հատկապես ժողովրդավարությունը: Այս շրջագծում ամերիկյան լրատվամիջոցներն, այդ թվում «Սի Էն Էն»-ը, «Ամերիկայի ձայն»-ն ու «Ազատություն ռադիոկայան»-ն իրենց աշխատանքը ծրագրավորել ու գործադրում են Ռուսաստանի հանրային կարծիքի վրա ներազդելու ուղղությամբ: Մոսկվայի իշխանությունները մի առ ժամանակ է ինչ բողոքում են Ռուսաստանի ներքաղաքական կյանքում արևմտյան ծավալուն միջամտությունների կապակցությամբ, որոնք իրականացվում են ժողովրդին քաղաքացիական անհնազանդության խրախուսող կոչերի և կամ հակապետական հանրահավաքների կազմակերպման ուղղությամբ հրահրելու տեսքով: Այսպիսով կարելի է ասել, որ թեև ամերիկացիներն այսօր հայտարարում են, թե ենթակա են ԱՄՆ-ի քաղաքական զարգացումների վրա ազդելու նպատակով Ռուսաստանի լրատվական ջանքերին ու նաև կիբերային հարձակումներին, սակայն իրենք էլ «Ամերիկայի ձայն»-ի, «Ազատություն ռադիոկայան»-ի ու «Սի Էն Էն»-ին նման լրատվամիջոցների օգնությամբ Ռուսաստանի ներքաղաքական կյանքում միջամտող գլխավոր ազդակներից են համարվում: