ԱՄՆ-ի կառավարությունն անվտանգության խառնաշփոթ վիճակում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57440-ԱՄՆ_ի_կառավարությունն_անվտանգության_խառնաշփոթ_վիճակում_է
ԱՄՆ-ի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների գործընթացում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 08:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կառավարությունն անվտանգության խառնաշփոթ վիճակում է

ԱՄՆ-ի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների գործընթացում:

ՀԴԲ-ի ղեկավար՝ Ջեյմս Քումին և ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության պետ՝ Մայքլ Ռոջերսը այդ երկրի Ներկայացուցիցչների պալատի անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել են, որ ԱՄՆ-ի ժողովրդավարությանը և դեմոկրատակաների թեկնածու՝ Հիլարի Քլինթոնին հարվածելու նպատակով, Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում և օգնել է Դոնալդ Թրամփին: ՀԴԲ-ի ղեկավարը հայտարարել է, որ հետաքննությունները զգայուն փուլ են հասել, այնպես որ հնարավոր չէ մանրամասնություններ ներկայացնել կոնգրեսականներին: Հետաքննությունների դաշնային բյուրոն և ազգային անվտանգության գործակալությունը մերժել են Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի հրամանով գաղտնալսվել են «Թրամփի աշտարակ»-ի հեռախոսազանգերը:

Վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցեցած դեպքերը վկայում են այն մասին, որ այդ երկրի քաղաքական դաշտում անվտանգության խառնաշփոթ վիճակ է տիրում:

Թրամփի ընտրական խումբը մեղադրվում է ԱՄՆ-ի քաղաքական գլխավոր մրցակցի հետ ապօրինի համագործակցություն ծավալելու մեջ, իսկ նախկին նախագահը մեղադրվում է նրանում, որ օրենքը խախտելով, գաղտնալսել է մրցակից կուսակցության թեկնածուի ընտրական շտաբի հեռախոսազանգերը:

ԱՄՆ-ի անվտանգության գերագույն մարմինների պաշտոնատարները ամեն օր տարբեր պատճառաբանությամբ մերժում են այդ մեղադրանքներից մեկը: Հանրապետականներին մի կողմից մտահոգում է ռուսների հետ Թրամփի մերձավորների հարաբերությունները, իսկ մյուս կողմից Սպիտակ Տնում Օբամայի կառավարության մնացորդներին է այդ խայտառակություններին յետևում տեսնում: 

Դեմոկրատականներին մտահոգում է Թրամփի կառավարությունում ստեղծված խառնաշփոթ վիճակը և նրանք  փորձում են 2016 թվականի ընտրություններում կրած պարտությունը հատուցել Սպիտակ Տան դեմ ճնշումները խստացնելով: Այդ ուղղությամբ կարևոր է ԱՄՆ-ում Կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչ, Սենատի անվտանգության կոմիտեի նախկին պետ՝ Դայան Ֆայնշտայնի ելույթը: Նա հայտարարել է, որ մոտ ապագայում Դոնալդ Թրամփը հրաժարվելու է նախագահի պաշտոնից, սակայն չի կարող մանրամասնություններ ներկայացնել այդ կապակցությամբ: Կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ, ՀԴԲ-ի ղեկավար՝ Ջեյմս Քումին ասել է, որ ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի դերակատարության խայտառակությունը շատ մեծ է: Մինչ օրս ԱՄՆ-ի նախագահի վերահսկողության տակ գտնվող կառույցները, այդ թվում արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն և ազգային անվտանգության գործակալությունը չեն հաստատել Թրամփի և իր մերձավորների հայտարարությունն այն մասին, թե ոչ մի ապացույց չկա թե ռուսները դերակատար են եղել ԱՄՆ-ի ընտրություններում, նաև չեն հաստատել թե գաղտնալսվել են Թրամփի աշտարակի հեռախոսազանգերը:

Նման իրավիճակի շարունակվելու դեպքում հավանաբար ԱՄՆ-ի կառավարության ավելի բարձրաստիճան դեմքեր, այդ թվում հենց նախագահ՝ Դոնալդ Թրամփը կներքաշվեն աղմկահարույց այս գործում: