ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i57470-ԱՄՆ_ի_երկակի_ստանդարտների_քաղաքականությունը
ԱՄՆ-ն արգելել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների քննարկման թեմայով հոդված մտցնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի օրակարգ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 14:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականությունը

ԱՄՆ-ն արգելել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների քննարկման թեմայով հոդված մտցնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի օրակարգ:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հակաիսրայելական դիրքորոշում է ընդունել և այդ քայլը հարցականի տակ է դնում այդ խորհրդի հեղինակությունը:  

Նախքան ԱՄՆ-ի նոր վարչակազմի ձևավորումը, Սպիտակ տունը քննադատում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի կողմից Իսրայելի դեմ հնչեցրած մեղադրանքները: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր կառավարությունը այժմ չի մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստերին: Նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մարդու իրավունքների պաշտպան կառույցներին հղած նամակներում սպառնացել է, որ եթէ Մարդու իրավունքների խորհուրդը շարունակի հակաիսրայելական դիրքորոշում ընդունել, ապա Սպիտակ տունը  դուրս կգա այդ կառույցից: 

Վաշինգտոնը մարդու իրավունքների կառույցները օգտագործում է այլ կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար: Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ն բազմաթիվ անգամներ ՉԻնաստանին, Ռուսաստանին, Իրանին, Սիրիային, Հյուսիսայաին Կորեային, Կուբային և Սուդանին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:  Մեծ ուժերի ճնշումների ներքո այդ երկրներից որոշների համար նույնիսկ նշանակվել է Մարդու իրավունքների հարցերով  հատուկ քննիչ:  Սակայն հենց այդ կառույցները չեն քննդատում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերցրած քայլերը: Վաշինգտոնը անտեսում է խաղի կանոնները և դիմում է սպառնալիքի և շրջափակման: Մարդու իրավունքների պաշտպանության հարցը դարձել է գործիք ԱՄՆ-ի ձեռքում այդ երկրի շահերը պաշտպանելու համար: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը երբեք իրեն հանձնառու չի զգում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 

Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանի հավակնորդ ԱՄՆ-ը, Իսրակելի դեմ հնչեցրած քննադատության պատրվակով չի մասնակցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին։ Դա վկայում է այն մասին, որ համաշխարհային կարևոր խնդիրների վերաբերյալ Վաշինգտոնը որդեգրել է երկակի ստանդարտների քաղաքականություն: