ԱՄՆ-ի կոնգրեսի հակաիրանական նոր քայլերը
ԱՄՆ-ի կոնգրեսի մի խումբ դեմոկրատական և հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ նոր նախագիծ են ներկայացրել Իրանի շրջափակումների խստացման վերաբերյալ:
ԱՄՆ-ի կոնգրեսականների ներկայացրած նախագծի համաձայն՝ առաջարկվում է շրջափակումներ սահմանել Իրանի միջուկային ծրագրերին առնչվող մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:
Նախագիծը ներկայացվել է դեմոկրատական սենատորներ Ռոբերտ Մեննդեզը և Բոբ Քրուքերը: Սենատոր Ռոբերտ Մեննեդեզն ասել է.«Նախագծի տեքստը այնպես է գրվել, որ չի հակասում Իրանի միջուկային համաձայնությանը»:
Դոնալդ Թրամփի խորհրդականներն համոզված են, որ նախագիծը մեծ հավանականությամբ կվավերացվի սենատի կողմից:
Նախագիծն այն պայմաններում է ներկայացվել, երբ սենատի դեմոկրատական ներկայացուցիչների մեծամասնությունը դեմ է Իրանի շրջափակումների խստացման վերաբերյալ ներկայացված նման նախագծերին:
Չնայած ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են միջուկային խնդրին չառնչվող պատճառաբանությամբ հակաիրանական նոր նախագիծ ներկայացնել, սակայն նրանց քայլերը խափանում է ՀԳՀԾ-ի գործադրումը:
Թրամփի կառավարությունը հասկանում է, որ կայացած միջազգային համաձայնության կողմերից և ոչ մեկը չի ընդունում այդ քայլերը:
ԱՄՆ-ը հայտարարում է, որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին սակայն այդ երկիրը երբեք դրական քայլեր չի ձեռնարկել համաձայնագրի նկատմամբ:
Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված քայլերն, այն էլ ոչ միջուկային պատճառաբանությամբ, Իրանի շրջափակման օրենքի երկարաձգումը, Իրանի ակտիվների սառեցումն ԱՄՆ-ում և ներկայումս էլ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ շրջափակումներ սահմանելու մասին ներկայացված նոր նախագիծը վկայում են ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականության մասին:
Եթէ ԱՄՆ-ի կոնգերսը վավերացնի այս նախագիծը, ապա կարելի է եզրակացնել, որ Թրամփի մոտ կանգնած շրջանակներին հաջողվել է դեմոկրատական ներկայացուցիչներին համոզել ոչ միջուկային պատճառաբանությամբ նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ:
Նախկինում ևս դեմոկրատականները հաճախ մասնակցել են Իրանի դեմ ճնշում գործադրելու ուղղությամբձեռնարկված քայլերին և հակաիրանական շրջափակումների օրենքների վավերացման գործընթացներին:
Իհարկե հակաիրանական դիրքորոշումներում դեմոկրատականների տեսակետը նույնպես համընկնում է հանրապետականների դիրքորոշմանը: Միայն նրանց գործելաձևն ու տեսակետներն մի փոքր տարբերվում է հանրապետականներից:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության ժամանակ դեմոկրատականները միայն այն պայմաններում պատրաստ եղան միջուկային հարցով բանակցել Իրանի հետ, երբ համոզվեցին, որ Իրանի դեմ սահմանված շրջափակումներն ապարդյուն են անցել:
Ներկայումս նոր շարժում է առաջացել Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որի մասին համակարծիք են դեմոկրատականներն ու հանրապետականները:
Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից հակաիրանական դիրքորոշումը և Թրամփի որդեգրած հակասական քաղաքականությունը վկայում են այն մասին, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը փոփոխության է ենթարկելու իր քաղաքականությունը Իրանի միջուկային համաձայնագրի նկատմամբ: