Իրանը հակադարձել է ԱՄՆ-ի թշնամական քայլերին
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԻԻՀ-ը պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվում ամերիկյան 15 ընկերություններ, որոնք բացահայտորեն խախտել են մարդու միջազգային իրավունքները:
Այդ ընկերություններն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակից են եղել բռնագրավյալ Պաղեստինում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններին։ Հովանավորելով այդ ռեժիմի ահաբեկչական քայլերը, ընկերությունները խախտել են Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևը և նպաստել են բռնագրավյալ Պաղեստինում քաղաքատիպ ավանների կառուցմանը:
Այդպիսով, Իրանն արգելում է այդ ընկերությունների հետ հարաբերությունը և Իրանի իրավասության տակ գտնվող տարածքներում սառեցվելու են այդ ընկերությունների ակտիվները:
Հաղորդագրություն տարածելով, ԻԻՀ-ը միջազգային իրավունքների խախտում է բնութագրել կեղծ պատրվակներով իրանական ու ոչ-իրանական կառույցներին ու իրավաբանական անձանց դեմ շրջափակումներ սահմանելու ԱՄՆ-ի կառավարության քայլը, ինչը նաև հակասում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Իրանի պաշտպանական կարողությունների՝ հատկապես հրթիռային պաշտպանության զարգացումն անխուսափելի է և օրինական իրավունք է համարվում:
Այդպիսով, Իրանը հակադարձելու է իր անվտանգության ու շահերին սպառնացող ցանկացած քայլին և թույլ չի, որպեսզի տա տարածաշրջանում իրականացվեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դավադրությունները: Իրանի տեսանկյունից այդ հարցում ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ-ի Հանրապետականների և Դեմոկրատականների դիրքորոշումների միջև: Անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսն օրակարգի մեջ է դրել Իրանի հրթիռային ծրագրի հետ առնչվող սովորական ու իրավական անձանց դեմ նոր պատժամիջոցների սահմանումը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը երկու հարցի վրա են կենտրոնացած մեծացնել տնտեսական ճնշումները և թուլացնել Իրանի հրթիռային պաշտպանական կարողությունը:
Իրանի հրթիռային կարողության բարձրացումը պաշտպանական բնույթ է կրում և միջազգային իրավունքների շրջանակում սովորական քայլ է համարվում:
Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին է ասել, ԱՄՆ-ը առիթ է որոնում իր պահանջներն Իրանի ժողովրդին պարտադրելու համար: Անցյալ տարի երկրի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ հեղափոխության Ն. Վ. առաջնորդը նշել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բացահայտ թշնամությունը վեր են պետությունների միջև սովորական տարաձայնություններից: Նա հավաստիացրել է, որ այսօրվա ԱՄՆ-ի էությունը նույնն է ինչ նախագահ Ռեյգանի օրոք և ոչ մի տարբերություն չկա այդ երկրի Հանրապետականների ու Դեմոկրատականների միջև: