ԱՄՆ կառավարությունը պնդում է իր դեսպանատունը Երուսաղեմ փոխադրել
ԱՄՆ կառավարությունը կրկին անգամ հայտարարել է , որ անվերապահորեն սատարելու է Իսրայելի ռեժիմին :
Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտե՝ AIPAC-ում ունեցած ելույթում, ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսն ասել է.«Եթե աշխարհը ոչինչ չիմանա, կարող է վստահ լինել, որ ԱՄՆ կանգնած է Իսրայելի կողքին»: ԱՄՆ-ում սիոնիստական ամենահեղինակավոր լոբբիի անդամների հետ հանդիպմանը, նա կրկին անգամ խոսել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ասելով.«Նախագահ Թրամփը լրջորեն քննարկում է դեսպանատան տեղափոխման հարցը»:
AIPAC-ի վաշինգտոնյան տարեկան ժողովն ամերիկացի և ոչ-ամերիկացի քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս ցուցադրել համաշխարհային սիոնիզմին իրենց ցուցաբերած աջակցությունը: Հանդիպմանը բանախոսները տարբեր միջոցներով փորձում են գերազանցելով իրար ՝ հայտարարել Իսրայելին իրենց պաշտպանության մասին և օգնել ռեժիմին ՝ օրինախախտական, մանկասապնության ու մարդու իրավունքների ոտնահարման հարցերում իր ծրագրերն իրականացնելու համար:
Այս անգամ և Թրամփի նախագահությամբ ԱՄՆ նոր կառավարության ձևավորման առաջին ամիսներին, սիոնիստներին կրկին անգամ հնարավորություն է տրվել վստահանալ ամերիկացիների աջակցության հարցում: ԱՄՆ փոխնախագահը կտրուկ հայտարարեց այդ մասին: Փենսի ընդգծմամբ, Թրամփի կառավարությունը հետամուտ է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցին: Մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր բանաձևերի հիմունքով, Երուսաղեմը պատկանում է պաղեստինցիներին և Իսրայելը ՝ որպես բռնազավթիչ ռեժիմ, իրավունք չունի փոխել տարածքի քաղաքական կարգերը : ԱՄՆ-ի ԱԽ-ի նման կտրուկ դիրքորոշման բերումով, չնայած երկրի Կոնգրեսը քվեարկել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու օգտին, ԱՄՆ կառավարությունները չեն իրագործել այդ որոշումը:
Իհարկե Թրամփի կառավարությունը փոխելով Ասիայի արևմտյան երկրների իրադարձությունների նկատմամբ Վաշինգտոնի ավանդական քաղաքականությունը, հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխելու: ԱՄՆ կառավարությունը ռեժիմի ներքին քաղաքական ամենածայրահեղական հոսանքներին իր օժանդակության մասին է հայտարարել : Դա իրականացվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դեյվիդ Ֆրիդմենին նշանակելով : Վերջինս համարվում է պաղեստինյան բռնագրավված տարածքներում ավանաշինության քաղաքականության խիստ կողմնակիցներից մեկը: Այնուամենայնիվ թվում է, որ ի հետևումն Թրամփի խնդրահարույց քայլերի, ԱՄՆ կառավարությունը նպատակ ունի իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելով, թեժացնել իսլամական աշխարհի և Ասիայի արևելյան շրջանի միջև բռնկված կրքերը: Անկասկած ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի կառավարության խոստումն իրականանալուց հետո, ոչ միայն Պաղեստինում խաղաղության հաստատման շանսերը զրոյանալու են, այլև չի բացառվում Ասիայի արևմտյան շրջանում նոր պատերազմ սկսվելու հավանականությունը: