ԱՄՆ-ը ձգտում է փոխել Սիրիայում իր ձախողած քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58112-ԱՄՆ_ը_ձգտում_է_փոխել_Սիրիայում_իր_ձախողած_քաղաքականությունը
Սիրիայի իրադարձությունների նկատմամբ իր մոտեցումը փոխելով, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ այսուհետ չի ձգտեու այդ երկրի նախագահ՝ Բաշար Ասադի կառավարության կործանմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2017 09:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ձգտում է փոխել Սիրիայում իր ձախողած քաղաքականությունը

Սիրիայի իրադարձությունների նկատմամբ իր մոտեցումը փոխելով, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ այսուհետ չի ձգտեու այդ երկրի նախագահ՝ Բաշար Ասադի կառավարության կործանմանը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան՝ Նիկի Հեյլին ասել է.«ԱՄՆ-ի դիվանագիտական քաղաքականությունն այլևս կենտրոնացած չէ Բաշար Ասադին իշխանությունից հեռացման վրա»:

Իսկ Անկարայում, ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնն ասել է.«Սիրիայի ժողովուրդը պետք է երկարաժամկետում որոշում կայացնի Ասադի ճակատագրի մասին»:

Ամերիկացի պաշտոնատարներն այն ժամանակ են խոստովանում, որ Սիրիայի ժողովուրդը պետք է տնօրինի իր երկրի քաղաքական համակարգը, երբ վեց տարի շարունակ Բաշշար Ասադին իշխանությունից հեռացնելու համար արաբական ու արևմտյան կոալիցիայի ջանքերի հետևանքով սպանվել են հարյուր հազարավոր մարդիկ:

Այս տարիներին, Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձել է կործանել մի անձնավորության, ով իշխանության է հասել ժողովրդի ձայներով և ժողովրդական հովանավորություն է վայելում:

Հատկանշական է, որ արաբական ու արևմտյան կոալիցիան փորձում է Արևմտյան Ասիայի կարևոր ու զգայուն այս երկրի իշխանությունը հանձնել ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումներին:

Սիրիայում ռազմական ու քաղաքական իրողությունները տեսնելով, ամերիկացիները հասկացան, որ իրենց որդեգրած քաղաքականությունները արդյունավետ չեն եղել և խոստովանեցին, որ Ասադին հեռացնելն իրենց համար առաջնահերթություն չէ:

Իհարկե Սիրիայում ներքին պատերազմ սկսվելուց վեց տարի անց, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն անկարող են կործանել այդ երկրի քաղաքական համակարգը: Այդ պատճառով նրանք փորձում են իրենց անկարողությունը ներկայացնել դիրքորոշումը փոխելու տեսքով, որպեսզի նվազեցնեն Սիրիայում ռազմական ու քաղաքական պարտության հետևանքները:

Իսկ Սիրիայի բանակը ժողովրդական աջակցությամբ և տարածաշրջանային ու միջազգային հովանավորություն վայելելով, ռազմական ոլորտում  մեծ  հաջողություններ է արձանագրել:

Այս զարգացումները տեղի են ունենում այն դեպքում, երբ ամեն օր ավելի է մեծանում հակասիրիական կոալիցիայի անդամ երկրների ու խմբավորումների միջև տարաձայնությունը:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանն սկսվելով, այդ տարաձայնությունները ճակատագրական կետի են հասել: Թրամփի կառավարությունը փորձում է պաշտոնական դիրքորոշումների հայտարարության ժամանակ շտկել  Բաշշար Ասադին կործանելու նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի կառավարության տարիների սխալները:

Ամեն դեպքու,. Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի նախկին կառավարության սխալների շտկելու համար բավարար չեն ԱՄՆ-ի պաշտոնատարների արտահայտությունները և առանց գործնական քայլի, ապարդյուն է լինելու: