ՄԱԿ-ն ընդգծել է ԼՂ-ի խաղաղության բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
Այն պայմաններում, երբ հայ-ադրբեջանական հակամարտող կողմերը ԼՂ-ի խաղաղության բանակցությունների հանդեպ այնքան էլ հետաքրքրություն չեն ցուցաբերում, ՄԱԿ-ն ընդգծել է խաղաղության բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հախն ասել է. «Այս կազմակերպությունը հովանավորում է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հաղորդագրությունները, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին կոչ են անում վերադառնալ բանակցության սեղանին և կանխել մարդկային կորուստը»:
Նույն կապակցությամբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ-ի հարցով հակամարտության կարգավորման շուրջ ընդհանուր տեսակետներ ունեն: Նա նաև հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունը կշարունակվի:
Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները վկայում են ԼՂ-ի հակամարտությանը վերջ տալու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների միջև համադրության մասին: Այլ խոսքով հակամարտող կողմերն ու հատկապես Ադրբեջանը չեն կարող Մինսկի խմբի համանախագահների հովանավորության հետ հույսեր կապել: Բաքվի որոշ պաշտոնատարներ ու իշխանությանը կից կառույցներ, վերջին տարիների ընթացքում այնպես էին ձևացնում, թե Իսրայելի ռեժիմի ու ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի ռազմավարական դաշնակցությունը կարող է ԼՂ-ի հակամարտությունը կարգավորել հօգուտ այդ երկրի ժողովրդի շահերի, սակայն Լավրովի հայտարարությունները դրա հակառակն են ապացուցում:
Նկատի առնելով հայ-ադրբեջանական ուժերի շփման գծերում լարվածության պահպանմումը, կասկած չկա, որ Բաքվի ու Երևանի ղեկավարներին բանակցության սեղանին նստելու կոչ անող ՄԱԿ-ի հայտարարությունը Հարավային Կովկասում լարվածության մեղմացման ուղղությամբ միջազգային այս կառույցի կողմից վերցված դրական քայլ է: Հատկապես որ վերջին քանի տարիների ընթացքում ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում ՄԱԿ-ը չեզոք դիրք է ունեցել ու հազվադեպ է այդ կապակցությամբ հայտարարություն տարածել: Այս ուղղությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հախի վերջին հայտարարությունները կարելի է միջազգային այդ կառույցի՝ լուրջ կերպով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ոլորտ մուտք գործելու նախաբանը համարվել:
Չնայած հայ-ադրբեջանական հակամարտությանն ուղղված միջազգային բոլոր ջանքերին, Ադրբեջանի ու Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները միշտ էլ բացասական ազդեցություն են գործել ԼՂ-ի խաղաղության բանակցությունների գործընթացի վրա: Այդ շրջանակում պետք է հիշատակել պատերազմի վերսկսման կապակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ վերջին օրերին կատարած հայտարարությունները ու հատկապես Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որը հարցականի տակ է դրել Հայաստանի գոյությունը: