Թուրքիայի դեսպանատների լրտեսությունը․ ծառայություն Անկարային, թե՞ դավաճանություն
Ավստրիայի խորհրդարանի մի պատգամավոր, մի շարք փաստաթղթեր հրապարակելով, Թուրքիային մեղադրել է աշխարհում իր դեսպանատների միջոցով այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին հետախուզելու մեջ:
Կանաչ կուսակցության պատգամավոր Փիթեր Փիլզի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում՝ այդ թվում Եվրոպայում գործող Թուրքիայի դեսպանատներն այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիրների մասին տեղեկությունների հավաքագրման համար հետախուզական ընդարձակ ցանց են ստեղծել: Թուրքիան այդ հայտարարությունը հերքել է, սակայն Փիլզն իր խոսքերն ապացուցելու համար, ներկայացրել է մի փաստաթուղթ, ըստ որի վաչապետի գրասենյակի և Թուրքիայի կրոնական հարցերով վարչության «Դիանաթ»-ի պաշտոնական թղթերի վրա տպագրված Անկարայի կառավարության հրամանագիրն ուղարկվել է բոլոր երկրներում Թուրքիայի դեսպանատներ: Անցած տարի Գերմանիայի ԶԼՄ-ներում նման տեղեկություն շրջանառվեց, որի համաձայն «Գերմանիայում թուրք մուսուլմանների» անվան ներքո գործունեություն ծավալող և Թուրքիայի «Դիանաթ» վարչության կողմից աշխատավարձ ստացող համայնքային իմամները , պարտականություն ունեն հայտնաբերել և ճանաչել Գյուլենի շարժման կողմնակիցներին:
Իրողությունն այն է, որ Թուրքիայի սահմաններից ներս անվտանգության խիստ միջոցներ կիրառելու կողքին, Անկարան արտասահմանում ևս նման քաղաքականության է հետևում ՝ գյուլենականներին հայտնաբերելու համար: Նպատակը հասարակությանը ծառայելը, երկրի անպտանգության ապահովումը, անդորրը երկրին վերադարձնելը և բոլոր երկրներում թուրքերին պաշտպանելն է հայտարարվել: Անցյալ փետրվարին Անկարայի կառավարությունը Գերմանիայում բնակվող թուրք դպրոցականներից և ուսուցիչներից պահանջել էր տեղեկություններ կորզել նրանց մասին, ովքեր քննադատում են Ռեջեբ Թայիբ Էրդողանին ՝ ինֆորմացիան հյուպատոսարաններին ներկայացնելով:
Այսօր աշխարհի չորս մայրցամաքներում Թուրքիայի դեսպանատների լրտեսության հարցը լուրջ բնույթ է ստացել: Նամանավանդ Թուրքիայում Սահմանադրության բարեփոխման հանրաքվե է սպասվում և Անկարայի որոշումներին դեմ ներքին և արտաքին լուրջ քննադատություններ ու ընդդիմություններ կարող են լինել: Ուստի ընդդիմադիրների հայտնաբերումն ավելի դյուրին է լինելու: Թուրքիայի քաղաքական որոշ շրջանակներ երկրի լրտեսության քաղաքականությունը երկրի անվտանգությունը վերականգնելու փորձ գնահատելու փոխարեն, համոզված են, որ դա դավաճանություն է ՝ ժողովրդի վստահությունը խլելու պատճառով: Չնայած Թուրքիայի դեսպանատների լրտեսության խայտառակությանը, Անկարայի պետայրերը փորձում են քաղարկելով իրողությունը ՝ լրտեսության ճգնաժամը միջոց ծառայեցնել Սահմանադրության բարեփոխումների օգտին արտասահմանում բնակվող թուրքերի դրական ձայները շահելու համար: Նույնը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ, ցուցադրելով թուրք քաղաքացիների հետ եվրոպական պետությունների ոստիկանության կոպիտ վերաբերմունքը, Թուրքիայի ԶԼՄ-ները փորձեցին բորբոքել եվրոպական հասարակությունների կրքերը ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար դրական ձայներ հավաքելու նպատակով: