ՆԱՏՕ-ն փոխել է Թուրքիայի բանակի մարտունակության կապակցությամբ իր դիրքորոշումը
ՆԱՏՕ-ն համոզված է, որ Թուրքիայի անցյալ տարվա ձախողած հեղաշրջման փորձից հետո, այդ երկրի բանակի մարտունակությունը նվազել է:
Այսպես է արտահայտվել ՆԱՏՕ-ի ավագ դիվանագետներից մեկը ՝ ռազմական գործողությունների իրականացման հարցում Թուրքիայի բանակի մարտունակության մասին: Ավելի վաղ , Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ամերիկացի հրամանատար՝ Գեներալ Քորտիս Սքարպարոտնին պարզաբանելով Թուրքիայի քաղաքական ու ռազմական մեխանիզմների վրա թողած այդ երկրի ձախողած հեղաշրջման ազդեցությունը, խոսել էր հեղաշրջման կողմնակիցներից բանակը մաքրագործելու հարցում Անկարայի կառավարության բացասական դիրքորոշման մասին: Այսօր գերմանական Welt am Sonntag օրաթերթը վկայակոչելով ՆԱՏՕ-ի ավագ դիվանագետին, գրել է, որ թուլացել են հատկապես Թուրքիայի ռազմածովային ու ռազմաօդային ուժերը : Դա այն դեպքում, երբ ավելի վաղ` 1952 թ.-ին, Թուրքիային հաջողվել էր իր անունը գրանցել որպես ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն ունեցող անդամ երկիր և պաշտպանել իր դիրքը:
Որոշ ժամանակ անց, Թուրքիայի ձախողած հեղաշրջման փորձից հետո, լայնամասշտաբ ձերբակալություններին զուգահեռ, բանակի տարբեր սեկտորներում բանակայիններ ձերբակալվեցին: Թուրքիան դեմ գնալով դիվանագիտական նորմերին, իր ուժերը հաստատեց Սիրիայում` սկսելով «Եփրատի վահան» օպերացիան: Այսօր սակայն Թուրքիան հայտարարում է, որ յոթ ամիս անց , հաջողությամբ է ավարտել «Եփրատի վահան» օպերացիան : Մինչդեռ Թուրքիայի բանակի անկարողության մասին ՆԱՏՕ-ի ավագ դիվանագետը խոսել է հիմնավորումներով, որոնք վերաբերում էին ԻԼԻՊ-ի և քուրդ զինյալ խմբերի դեմ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի օպերացիայի իրականացման և ծրագրման թերություններին: Իրականում Թուրքիայի բանակում մաքրագործումների հետևանքով, երկրի զինված ուժերը թուլացել են և ներքին դժգոհություններ են ծագել: Հեղաշրջման փորձին հաջորդող ձերբակալումներից անկախ, Սիրիայի տարածքում Թուրքիայի զինծառայողների զոհվելու հարցը պարտադրվել է ժողովրդին, ինչը Թուրքիայի հասարակությունում և բանակում դժգոհությունների տեղիք է տվել: Քանզի չնայած Սիրիայում Թուրքիայի բանակի ներկայության անհրաժեշտության մասին Անկարայի կառավարության պնդումներին, հասարակությունը չի հաշտվում այդ քայլի անհրաժեշտության փաստի հետ: Քաղաքական գործիչների համար ծավալուն քարոզչություններ տանելու նպատակով «Եփրատի վահան» օպերացիայի հաջողության մասին հայտարարումը , Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին սպառազինելու հարցում պատրաստակամությումը, Թուրքիայի բանակի մարտունակության մետաղադրամի երկու կողմերն են : Մի կողմում է առանց ԻԼԻՊ-ի հետ գործարքի մեջ մտնելու հայտարարված նպատակների իրականացման գործում բանակի անկարողության ապացույցն է, իսկ մյուս կողմը ՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի օպերացիայի իրականացման ու ծրագրավորման հարցում խնդիրների ու բարդությունների առկայությունն է: Սա այն հարցն է , որը գրավել է ՆԱՏՕ-ի ղեկավարների ուշադրությունը , հավանաբար այն պատճառով, որ Սիրիայում Թուրքիայի բանակի գործողությունները չեն համապատասխանում այդ երկրում ՆԱՏՕ-ի նպատակներին: