ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը: Մինչ արդյունքների ամփոփման մասին պաշտոնական հայտարարությունը, ՀՀ իշխող կուսակցությունը մի հայտարարությամբ, ապրիլի երկուսին կայացած ընտրությունների հաղթող էր ներկայացվել:
Հայաստանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ընտրությունների մասնակիցների 59.99 տոկոսը քվեարկել է իշխող ՀՀԿ-ի օգտին: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր «Ծառուկյան դաշինքը» շահել է ձայների 25 տոկոսը ՝ հայտնվելով երկրորդ տեղում: Դա այն դեպքում, երբ մյուս կուսակցությունների ղեկավարները բողոքել են ընտրախախտումների դեմ: Հայաստանի առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն դաշինքի» ղեկավար Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությամբ՝ իշխող կուսակցությունը ընտրակաշառք է վճարել: Ընդդիմադիր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գրանցել է ավելի քան հարյուր ընտրախախտումներ:
Անկախ ապրիլյան ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վայրիվերումներից, անկասկած, կանխատեսումների համաձայն՝ իշխող՝ «Հանրապետական» կուսակցությունն է ընտրությունների հաղթողը հայտարարվում: Պարզ է, որ ՀՀԿ-ն այժմ պետք է ձգտի երկրում մշակված ծրագրերի իրականացմանը: Սա առաջին ընտրությունն է , որը կայանում է Հայաստանում 2015 թվականին անցկացված հանրաքվեից հետո: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման կարգերը նախագահականից խորհրդարականի են փոխվել, և նախագահի լիազորությունները վարչապետին են փոխանցվելու: Այդ փոփոխություններն իրականացվելու են հաջորդ տարվանից, երբ ավարտվելու է ՀՀ նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանը: Քննադատներն այդ փոփոխությունը գնահատում են Հայաստանում իշխանության բուրգի գագաթին կանգնած Սերժ Սարգսյանից արված քայլ ՝ դիրքերը պահպանելու համար : ՀՀ 62-ամյա նախագահը հերքել է այդ վարկածը ՝ այն անիմաստ որակելով: Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել 2008 թվականին: Սարգսյանի պաշտոնավարման շրջանն ավարտվելու է հաջորդ տարի: Ընտրախախտումների վերաբերյալ ընդդիմադիրների բողոքներին հակադարձելով, ՀՀ իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ խախտումներն ազդեցություն չեն ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությամբ, ընտրություններին մասնակցել է 1.5 միլիոն մարդ: Գրանցվել է 8900 ընտրախախտում:
Պետք է սպասել և տեսնել, թե ձևավորվող խորհրդարանը, որը քայլում է կառավարության կողքին, ունենալով հզոր փոքրամասնություն, ինչպե՞ս է հանդուրժելու փոփոխությունները: