Եվրոպացի դիտորդների կարծիքը Հայաստանի ԱԺ-ի ընտրությունների մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58348-Եվրոպացի_դիտորդների_կարծիքը_Հայաստանի_ԱԺ_ի_ընտրությունների_մասին
Եվրոպացի դիտորդների ապրիլի 3-ի հայտարարության համաձայն, ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ընտրախախտումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 09:29 Asia/Tehran
  • Եվրոպացի դիտորդների կարծիքը Հայաստանի ԱԺ-ի ընտրությունների մասին

Եվրոպացի դիտորդների ապրիլի 3-ի հայտարարության համաձայն, ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ընտրախախտումներ:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն` ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի և Եվրոպական խորհրդարանի դիտորդները համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են, որ ապրիլի 2-ին անցկացված Հայստանի ԱԺ-ի ընտրությունների ժամանակ պետական և մասնավոր բաժինների աշխատողները ճնշման տակ են եղել: Եվրոպացի դիտորդները գոհունակություն են հայտնել ընտրությունների անցկացման եղանակի կապակցությամբ:

Զեկույցը հրապարակվել է այն պայմաններում, երբ ավելի վաղ լուրեր էին շրջանառվել ընտրախախտումների տասնյակ դեպքերի մասին, ինչի դեմ բողոքել էին ընդդիմության առաջնորդները: Քննադատությունները սրվեցին հատկապես այն ժամանակ, երբ ընտրություններում հաղթող ճանաչվեց Հանրապետական իշխող կուսակցությունը:

ՀՀ նախկին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության առաջնորդ՝ Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը գնել է ժողովրդի ձայնը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը նույնպես հայտարարել է, որ ընտրախախտման ավելի քան 100 դեպք է գրանցվել:

Միջազգային դիտորդական կառույցներն նախորդ ընտրություններում ավելի քիչ էին անդրադարձել ընտրախախտումներին: Եվ թվում է, որ ապրիլի 2-ի ԱԺ-ի ընտրությունների մասին նրանց զեկույցները նպատակաուղղված են եղել: Եվրոպացի դիտորդների զեկույցի նպատակն է եղել զարգացնել Հայաստանի կառավարության ընդդիմության ու քննադատողների դիրքորոշումները՝ տարածաշրջանային ուժի հավասարություններում իրենց քաղաքական նպատակներն իրագործելու համար:

Հատկապես որ Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման կարգերը նախագահականից խորհրդարականի են փոխվել և երկրի կառավարման ձևն ավելի է մոտեցել եվրոպական հասարակությանը:

Չնայած դիտորդական կառույցների զեկույցը ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի ԱԺ-ի ընտրությունների արդյունքների վրա, սակայն կարող է մարտահրավեր նետել Հայաստանի այսօրվա և վաղվա առաջնորդներին:

Անտարակույս Հայաստանի հասարակության մեջ որևէ քաղաքական լարվածություն կարող է առիթ ստեղծել արտաքին ուժերի համար որպեսզի իրենց ազդեցությունը թողնեն Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակից՝ Հայաստանի զարգացումների վրա: Իրողություն, որի մասին է վկայում Հայաստանի ԱԺ-ի ընտրությունների մասին արևմտյան կառույցների աննախադեպ զեկույցը: