ԱՄՆ շարունակում է իրանաֆոբիայի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58384-ԱՄՆ_շարունակում_է_իրանաֆոբիայի_քաղաքականությունը
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հելին ասել է.-«ԱՄՆ-ը փորձում է իր դաշնակիցների օգնությամբ տարածաշրջանում դիմակայել Իրանի հզորացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 14:06 Asia/Tehran
  • ԱՄՆ շարունակում է իրանաֆոբիայի քաղաքականությունը

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հելին ասել է.-«ԱՄՆ-ը փորձում է իր դաշնակիցների օգնությամբ տարածաշրջանում դիմակայել Իրանի հզորացմանը»:

Նիքի Հելին կրկին Իրանին մեղադրել է ահաբեկչական խմբերին հովանավորելու մեջ: 

Երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ը ՄԱԿ-ին օգտագործում է իր նպատակների իրականացման համար: Մյուս կողմից ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հատկացվելիք ֆինանսական օգնությունները կրճատելով, փորձում է թուլացնել այդ միջազգային կառույցը: Միջազգային օրենքներին հակասող ԱՄՆ-ի մյուս քայլերից է այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, թուլացնել նրանց միջազգային դիրքը: Այս քայլով ԱՄՆ-ը փորձում է ոտնահարել մյուս երկրների իրավունքներն ու վնասել նրանց միջազգային հեղինակությանը:

Չնայած ԱՄՆ-ի կողմից հայտարարված հակահաբեկչական պատերազմին, այդ երկրի քայլերը տարածաշրջանում միայն նպաստել են ահաբեկչության տարածմանն ու պատերազմների հրահրմանը և տարածշրջանի երկրների մասնատմանը:

ԱՄՆ-ի սև դոսիեն վկայում է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը ոչ միայն հակահաբեկչական պայքարում, այլև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում և այլ ժողովուրդների մշակույթը հարգելու հարցում խաբուսիկ է և միայն ծառայում է արևմտյան համակարգի ու հատկապես ԱՄՆ-ի արժեքներն աշխարհում տարածելու նպատակին:

ԱՄՆ-ի վարած այս  քաղաքականության արդյունքները կարող ենք տեսնել Իրաքում, Սիրիայում, Եմենում, Արևելյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, որտեղ տարածվել են ծայրահեղականությունն ու պատերազմները: Այս գործընթացում ԱՄՆ-ը  ՄԱԿ-ը օգտագործվում է իր   նպատակների իրագործման ուղղությամբ: Չնայած միջազգային հանրության կողմից հնչեցրած քննադատություններին, այս գործընթացը դեռ շարունակվում է: 

Տասնյակ ահաբեկչական խմբերի հայտնվելը աշխարհում, որոնք սնվում են արևմտյան շեղված ու կոպիտ գաղափարներով, նույնպես ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն է: 

ԻԻՀ բազմիցս  ընդգծել է, որ պետք է դիմակայել ծայրահեղականությանն ու բռնությանը: Եթե սկզբից  պայքար տարվեր  ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչության դեմ , որին զոհ դարձան ավելի քան 17 հազար իրանցիներ, ապա այսօր ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը այսքան լայն տարածում չեին ստանա աշխարհում:

Այսօր Իրանի հարևան երկրներում տարարծվել է ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը և ԱՄՆ-ն մեղքն իր ուսերից թոթափելով չի կարողանում ստեղծված իրավիճակը փոփոխել: 

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից ԻԻՀ դեմ հնչեցրած մեղադրանքները և տարածաշրջանի այլ երկրներին Իրանի դեմ հանելու ուղղությամբ տարած ջանքերն արվում են իրականությունը խեղաթյուրելու համար:

Իրականում աշխարհի հանրային կարծիքը ԱՄՆ-ին է ճանաչում որպես տարածաշրջանային խնդիրների առաջացման գլխավոր պատասխանատու: