Իրանի դեմ նոր շրջափակումների նախագծի քննարկումը հետաձգվեց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58456-Իրանի_դեմ_նոր_շրջափակումների_նախագծի_քննարկումը_հետաձգվեց
Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու նպատակով ԱՄՆ-ի մի խումբ սենատորների առաջարկած նախագծի քննարկումը հետաձգվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 08:44 Asia/Tehran
  • Իրանի դեմ նոր շրջափակումների նախագծի քննարկումը հետաձգվեց

Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու նպատակով ԱՄՆ-ի մի խումբ սենատորների առաջարկած նախագծի քննարկումը հետաձգվեց:

Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ի դիտանկյունից եթե Իրանի նախագահական ընտրություններում հաղթի որոշակի մի հոսանք կամ թև, ԱՄՆ-ն կարող է վստահանալ իր շահերի երաշխավորման հարցոմ: Այս տեսակետը կարող է Իրանի քաղաքական ճակատագրում ԱՄՆ-ի մի տեսակ նուրբ միջամտություն ընկալվել: Անհերքելի է այն իրականությունը, որ ԱՄՆ-ն, մթնոլորտը թունավորելով, չի կարող վերակագնել Իրանին այսպես կոչված անդամալույծ դարձնող շրջափակումների ոսկե շրջանը: Նույնիսկ ԱՄՆ-ի սահմաններից ներս շրջափակումների դեմ հակառակությունները գնալով աճում են: ԱՄՆ-ին մոտիկ կանգնած եվրոպացի գործընկերներն, այդ թվում Բրիտանիան էլ այդ կապակցությամբ զգուշավոր քայլեր են վերցնում: Բրիտանիայի կառավարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ բրիտանական ընկերությունները կարող են Իրանի տնտեսական շուկա մտնել և համագործակցություն հաստատել: Եվրոպական շատ այլ երկրներ Իրանի տնտեսական շուկա վերադառնալու հերթի մեջ են գտնվում:

Այս կապակցությամբ մյուս իրականությունը ԱՄՆ-ի ու Կոնգրեսի միջև ներքին ճեղքվածքի երևան գալն է: Նույնիսկ ամերիկյան ընկերություններն Իրանի հետ համագործակցության մեծ ցանկություն ունեն: Կայացած վերջին համաձայնությամբ իրանական «Ասեման» ավիաընկերությունը «Բոինգ 737» տեսակի ճամբորդատար 60 ինքնաթիռներ է գնել: Ավելի վաղ, ԱՄՆ-ի Կոնգրեսն Իսրայելի լոբբիների, այդ թվում «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ»-ի հովանավորությամբ նախագիծ ներկայացրեց, որն ամերիկյան ֆինանսական հաստատություններին արգելում է ֆինանսավորել ինքնաթիռի վաճառքի պայմանագրերը: Սակայն քննադատներն ասում են, որ ինքնաթիռի վաճառքի պայմանագիրը մեծ շահ է բերելու ԱՄՆ-ին: «Բոինգ»-ը մի հաղորդագրություն հրապարակելով և հայտարարելով «Ասեման» ավիաընկերության հետ համաձայնության մասին նշեց, որ մի քանի միլիարդ դոլար արժող այս նախագիծը հանգեցնելու է ԱՄՆ-ում 18000 աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը:«Բոինգ»-ը հայտարարել է, որ անհրաժեշտ արտոնությունները ստանալու համար բանակցում է ԱՄՆ կառավարության հետ: «Իրան Էյր»-ն ավելի վաղ «Բոինգ»-ից 80 ինքնաթիռներ գնելու պայմանագիր ստորագրեց: Այդուհանդերձ Իրանի միջուկային հարցում հայտարարությունների նախագիծը ձախողելուց և դրա փոխարեն ՀԳՀԾ-ի ստորագրմամբ ԱՄՆ կառավարությունն ապացուցել է, որ պատրաստ չէ հրաժարվել թշնամական քայլերից: Սակայն լուրջ կասկած գոյություն ունի այն կապակցությամբ, թե ԱՄՆ-ն կկարողանա ուրիշներին էլ իր հետ համաքայլ դարձնել: Այս միջոցին շրջափակումների շահն ու վնասն անհրաժեշտաբար միակողմանի չեն եղել: Այնպես որ նավթի հետ կապված շրջափակումների դեպքում էլ ոչ միայն ԱՄՆ-ի եվրոպացի ու ասիացի դաշնակիցներն, այլև ամերիկյան ընկերություններն էլ դրանից վնասվեցին: ԵՄ-ի ԱԳ նախարարները մի հաղորդագրությամբ ընդգծելով ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ հավատարմությունը հայտարարեցին, որ Եվրոպան վճռակամ է անկախ որոշում կայացնել և ԱՄՆ-ն չի կարող հօգուտ իրեն բռնազավթել Եվրոպայի շահերը:

ՀԳՀԾ-ից հետո ԱՄՆ-ն ապացուցել է, որ փորձում է տարբեր պատրվակներով պահպանել շրջափակումների գլխավոր բաժիններ ու դրա հիմնական կառույցը, սակայն անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի պաշտոնատարները փոքր հայացք նետեն անցյալին և արտահայտեն իրականությունները: