Ադրբեջանը ընդլայնում է իր ռազմական համագործակցությունները Սաուդյան Արաբիայի հետ
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը մեկնել է Սաուդյան Արաբիա երկկողմ ռազմական համագործակցությունների ընդլայման շուրջ բանակցելու նպատակով:
Վերջին տարիներին Բաքվի և Ռիադի պաշտոնյաների հանդիպումների ընթացքում կողմերը բանակցել են ռազմական և ներդրումային համագործակցությունների ընդլայնման հարցերի շուրջ:
2015 թ.-ին Բաքվի և Ռիադի ապրանքափոխանակման ծավալները հասել են 4 միլիոն դոլարի: Իհարկե սա վկայում է այն մասին, որ կողմերի ապրանքափոխանակման ծավալները այնքան մեծ թիվ չեն կազմում: Ի դեպ, երկու երկրները այնքան էլ մեծ պոտենցալներ չունեն առևտրական և տնտեսական համագործակցությունների համար:
Իրականում Բաքվի իշխանությունները վերջին տասնամյակում հուսահատվել են արևմտյան երկրների կողմից Ադրբեջանում ներդրում կատարելու հեռանկարից, ուստի նրանք դիմել են Պարսից ծոցի արաբական երկրներին ներդումներ անելու նպատակով:
1994 թ.-ից ի վեր Արևմտյան պետությունները խոստացել էին 60 միլիարդ դոլարի ներդրում կատարել Ադրբեջանի արդյունաբերության և սպասարկման ոլորտներում, սակայն վերջին քսան տարիների ընթացքում Արևմտյան երկրները միայն խոստացած գումարի 50 տոկոսն են իրացրել Ադրբեջանում:
2014 թ.-ից ի վեր Իլհամ Ալիևի կառավարությունը, ֆինանսական և տնտեսական մեծ խնդիրներ դիմագրավելով, այն եզրակացության է հասել է, որ դիմելով Սաուդյան Արաբիայի օգնությանը կարող է հաղթահարել երկրի ֆինանսական խնդիրները: Բաքվի իշխանությունները արտասահմանյան՝ հատկապես արաբական ներդրողներից ակնկալում է ոչ նավթային, արդյունաբերական, զբոսաշրջության և ծառայողական ոլորտներում ներդրում կատարել:
Իրականում այդ ոլորտներում ներդրում անելը մեծ ռիսկ է պահանջում:
Բաքվի կառավարության այդ ակնկալիքի դիմաց Սաուդյան Արաբիան որպես ահաբեկչություն և վահաբականություն տարածող երկիր փորձում է կրոնական կեղծ գաղափարներ քարոզել մուսուլման երկրներում:
Անկասկած կողմերի միջև համագործակցությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել տարածաշրջանի երկրների և նույնիսկ հենց Ադրբեջանի համար:
Ադրբեջանի մուսուլման բնակչությունը խիստ դեմ է Սիոնիստական ռեժիմին և վահաբականությանը և Բաքվի իշխանություններից ակնկալում է ճշտորեն որոշել Սաուդյան Արաբիայի հետ տնտեսական և ներդրումային համագործակցությունների սահմանները:
Ադրբեջանի բնակչությունը խիստ մտահոգված է վահաբական գաղափարախոսության տարածման վտանգի վերաբերյալ:
Այս խնդիրը կարող է որոշ սահմանափակումներ առաջացնել Բաքվի իշխանության համար Ռիադի հետ հարաբերությունների ընդլայնման գործում: