Ուժի ցուցադրում ՄԱՆ-ի ԱԽ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58546-Ուժի_ցուցադրում_ՄԱՆ_ի_ԱԽ_ում
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն շրջանի քիմիական հարձակման քննարկման արտահերթ նիստը ապարդյուն է ավարտվել: Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացրել էին բանաձև` այդ ոլորտում հետազոտությունների կատարելու շուրջ: Մասնակիցներն արտահայտել են բանաձևի մասին իրենց կարծիքը, սակայն այն քվերակության չի դրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 09:35 Asia/Tehran
  • Ուժի ցուցադրում ՄԱՆ-ի ԱԽ-ում

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն շրջանի քիմիական հարձակման քննարկման արտահերթ նիստը ապարդյուն է ավարտվել: Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացրել էին բանաձև` այդ ոլորտում հետազոտությունների կատարելու շուրջ: Մասնակիցներն արտահայտել են բանաձևի մասին իրենց կարծիքը, սակայն այն քվերակության չի դրվել:

Արևմուտքը Սիրիային մեղադրում է քիմիական հարձակման իրականացման մեջ:

Մի քանի ժամանակ է ինչ ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով վերացվել է ՌԴ-ի ու Չինաստանի դեմ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի առճակատման հարթակի: Արևմուտքը բազմիցս փորձել է Սիրիայի օրինական կառավարության դեմ բանաձևերի վավերացմամբ թուլացնել պաշտոնական Դամասկոսի դիրքերը և ամրապնդել զիված ընդդիմադիրների դիքերը:

Այդուհանդերձ, վետոյի ենթարկելով հակասիրիական բանաձևերը, ՌԴ-ն ու Չինաստանը կանխել են Արևմուտքի նպատակների իրականացման ուղին: Վերջերս ԱԽ-ի երկու թևեր առաճակատվել են Իդլիբ նահանգի քիմիական հարձակման պատճառով: Շահարկելով այդ դեպքը, արևմտյան երկրները փորձում են օգտագործելով ԱԽ-ի ճնշման լծակը, Սիրիայի կառավարության դեմ խիստ միջոցների կիրառման հող պատրաստել: Սակայն Սիրիայի կառավարությունը 2013թ. ՄԱԿ-ի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն, ոչնչացնելով իր քիմական զենքերի զինապահեստը, այդ երկիրը դարձել է քիմիական զենքերի կանխարգելման կազմակերպության անդամ:

Մյուս կողմից, ՌԴ-ն համոզված է, որ թաքֆիրական զինված ընդդիմադրիներին են, որ բազմիցս քիմիական զենք են կիրառել Սիրիայի տարբեր շրջաններում և այս անգամ նույնը կատարել են Խան Շեյխուն շրջանում: Մոսկվայի կարծիքով, ահաբեկիչները ջանքեր են գործադրում` Սիրիայի կառավարությանը հեղինակազրկելու և Դամասկոսի դեմ զինյալ հարձակման պատրվակ ստեղծելու համար:

Հակադրվելով Արևմուտքի ցանկություններին, Չինաստանը պահանջել է այդ կապակցությամբ անկախ հետաքննություն իրականացնել: Թվում է թե այս քայլերով եվրոպացիները փորձում են Սիրիայի հարցում Թրամփի կառավարության քաղաքականությունները համապատասխանեցնել Եվրոպայի հետ: Հաշվի առնելով Սիրիայի խնդրի մասին Թրամփի կառավարության դիրքորոշման փոփոխության փաստը, նրանք փորձում են Թրամփի կառավարությանը պարտադրել մեկ անգամ ևս կառավարության օրակարգ մտցնել Սիրիայի կառավարության կործանման հարցը: Հատկապես  որ ԱՄՆ կոնգրեսի անդամները, ինչպես` Ջոն Մաք Քեյնը, հիշեցնելով ԱՄՆ-ն նախորդ կառավարության կարմիր գիծը՝ Սիրայի կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործումը, Թրամփի կառավարությանը կոչ են անում Դամասկոսի դեմ դիմել ռազմական միջոցների: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հիլին էլ կարծես նույն կարծիքին է: ՄԱԿ-ի ԱԽ-ի նա խոսել է ԱԽ-ի կողմից հակադարձ քայլի բացակայության դեպքում Սիրիայի կառավարության դեմ ԱՄՆ-ի միակողմանի հարձակման մասին: Այդուհանդերձ ԱՄՆ-ն նոր կառավարությունը լավատեղյակ է, որ Սիրիայի կառավարության դեմ ցանկացած ուղղակի ռազմական քայլ կարժանանա ՌԴ-ի պատասխան քայլին: