Իրանը և սպասվող ընտրությունները և քաղաքական խմբակցությունների քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i58662-Իրանը_և_սպասվող_ընտրությունները_և_քաղաքական_խմբակցությունների_քայլերը
Իրանում նախընտրական եռուզեռ է: Առաջիկա երեքշաբթի օրվանից մեկնարկելու է թեկնածուների գրանցումը: Դա տևելուէ է հինգ օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 13:23 Asia/Tehran
  • Իրանը և սպասվող ընտրությունները և քաղաքական խմբակցությունների  քայլերը

Իրանում նախընտրական եռուզեռ է: Առաջիկա երեքշաբթի օրվանից մեկնարկելու է թեկնածուների գրանցումը: Դա տևելուէ է հինգ օր:

Նախընտրական վերջին իրադարձությունն՝  ապրիլի 6-ին Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատի ազգային ֆորումի նիստում ճակատից հինգ թեկնածուների ընտրելն է եղել: Ներկայացված տասը թեկնածուներից ընտրվել են Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, Ալիռեզա Զաքանին, Մեհրդադ Բազրփաշը, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և Փարվիզ Ֆաթթահը:

Հինգ հոգանոց թեկնածուների ցանկը հայտատարվել է Հասան Ռոհանիի հետ մրցակցելու նպատակով մեկ հոգու ընտրելու համար: 12-րդ ընտրություններին առավել մրցակցային բնույթ է հաղորդում Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայացնելը ՝ որպես չափավորական կամ պահպանողական թևի հավանական թեկնածուներից մեկը: Բարեփախական թևն էլ ըստ երևույթին, համաձայնության է եկել ընտրական մեխանիզմների շուրջ ՝ օրակարգում դնելով որպես գլխավոր թեկնածու ՝ Ռոհանիին աջակցումը, սակայն այդ թևի մի քանի դեմքեր, նախագահական իրենց թեկնածուի վերամուտքը խոչընդոտող հավանական խնդիրները դիմագրավելու նպատակով, խոսում են երկրորդական թեկնածուի մասին:

Որոշ ԶԼՄ-ներ, ինչպես` «Ռոյտերզ»-ը, «Ֆրանս Պրես»-ը և «Բի Բի Սի»-ն, վերլուծելով Իրանի ընտրական վերջին իրադարձությունը, առաջ են քաշել Իրանում քաղաքական տարբեր խմբավորումներ ձևավորվելու և ընտրության սեմին երկբևեռ իրավիճակ ստեղծելու վարկածը: Կարելի է ասել, որ այդ լրատվամիջոցների տեսանկյունից, Իրանի ընտրությունները հույժ կարևոր ու նշանակալի իրադարձություն են : Ուստի առայժմ ընդհանրապես չի խոսվում ընտրությունները բոյկոտելու կամ մասնակցության համար ժողովրդի դրդապատճառների բացակայության մասին: Կենտրոնացումը տարբեր խմբակցությունների ձևավորման, ընտրությունների ճակատագրի կամ երկբևեռության վրա է:  

Այնուամենայնիվ, պետք է սպասել արտասահմանյան լրատվամիջոցների նոր հրապարակումնեինլ: Լրատվական գործունեությունը համարվում է փափուկ ներթափանցման միջոցներից մեկը, որն օգտագործվել է վերջին տարիների ընտրությունների ժամանակ Իրանի  իշխանությունների և ժողովրդի միջև անջրպետ ու տարածություն ստեղծել նպատակով: Այդ նպատակին հետևում են վիրտուալ ցանցերն ու լրատվական աղբյուրները: Նման ԶԼՄ-ները ներթափանցելով հասարակության շարքեր, հարցեր են առաջ քաշում, որին ուշադրություն է դարձնում ժողվուրդը: Թեկնածուների հարցի քննարկման, թեկնածուների արժանավորության հարցում պահապան խորհրդի ընտրողական գործեղանակի  և քաղաքական թևերը ՝ բարեփոխականների ու պահպանողական կամ չափավորականների  դասակարգման նման հարցերի վրա կենտրոնանալով , նրանք փորձում են ընտրություններին նախորդող շամանակաշրջանը ներկայացնել անորոշ ու շղարշով պատված: