Ի՞նչ պատրվակով է ԱՄՆ-ն հարձակվել Սիրիայի վրա
Երկու օր առաջ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի Հոմս նահանգի «Ալ-Շարիաաթ» ավիաբազայի հրթիռակոծման լուրը դարձել է մեծ թվով լրատվամիջոցների գլխավոր լուրը և քաղաքական շրջանակների կողմից քննարկվող հիմնական թեման, սակայն դեռ պարզ չե, թե ԱՄՆ-ն ինչ պատրվակով է դիմել այդ քայլին:
Այսօր առավոտյան ԻԻՀ-ի նախագահը Դիմադրողական տնտեսության համաժողովի ընթացքում ասել է.«ԱՄՆ-ի կողմից կատարված քայլի պատճառները կարող ենք պարզել անկողնակալ երկրներից կազմված փաստահավաք խմբի ձևավորմամբ, որոնք Սիրիայում հետաքննություններ կանցկացնեն քիմիական զենքերի կիրառման հարցով»:
«Փաստահավաք խմբի ձևավորման մեջ ԱՄՆ-ն որևէ դերակատարություն չպետք է ունենա: Խումբը պիտի պարզի, թե Սիրիայում կիրառված քիմիական զենքերը որտեղի՞ց և ո՞ւմ միջոցով են այդ երկիր բարվել»․հավելել է Ռոհանին:
ԱՄՆ-ն հայտարարում է, որ այդ հարձակումը իրականացրել է՝ քիմիական զենքերի կիրառման հարցով Սիրիայի կարողականությունը ոչնչացնելու նպատակով, մինչդեռ ավելի վաղ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի օրերին ԱՄՆ-ն այդ զենքերի արտադրման հումքը տրամադրել է Սադդամին: Վիետնամի պատերազմում նույնպես ԱՄՆ-ն քիմիական զենք էր օգտագործել վիետնամցիների դեմ:
Անցած շաբաթվա ընթացքում Իդլիբ նահանգի Խան Շեյխուն շրջանում տեղի է ունեցել կասկածելի հարձակում, ինչից հետո ԱՄՆ-ն Սիրիայի կառավարությանը մեղադրել է ընդդիմադիրների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: Մինչ այժմ ոչ մի կառույց Սիրիայի մեղավորությունը ապացուցող փաստեր չի ներկայացրել: Ավելի վաղ Դամասկոսի Ղութա արվարձանում նմանօրինակ քիմիական հարձակումից հետո, հայացքներն ուղղվեց Սպիտակ տան կողմը: Բոլորն ուզում էին իմանալ, թե Օբամայի կառավարությունը ինչ որոշում կընդունի: Այդ դեպքից երկու օր անց, Բարաք Օբաման հայտարարեց.«ԱՄՆ-ն պատրաստ է հարձակման թիրախ դարձնել Սիրիայի բանակի դիրքերը: Սակայն Բարաք Օբաման որոշեց Սիրիայի դեմ ռազմական հարձակման որոշումը քվեարկության դնել ԱՄՆ կոնգրեսում և փաստորեն այդ քայլով Օբաման կասեցրեց Սիրիայի դեմ կարճատև ռազմական քայլը: Իրականում ԱՄՆ-ն Օբամայի պաշտոնավարության օրոք ուղղակի կերպով հակասիրիական քայլի չի դիմել, քանի որ գիտեր դա խնդրահարույց քայլ կլինի ԱՄՆ-ի կողմից: Սակայն ճիշտ այն պահին, երբ միջազգային ու տարածաշրջանային ջանքերը կենտրոնացված էին Սիրիայում խաղաղության հաստատման խնդրի շուրջ Թրամփը ճգնաժամը տարավ դեպի վտանգավոր փուլ: Այս ընթացքում ՄԱԿ-ը ծառայում է ԱՄՆ-ի իմպերիալիստական ցանկություններին: Քիմիական զենքերի կանխարգելման կազմակերպությունը նույնպես ահաբեկիչներին չի զինաթափել: Փաստորեն այդ թերացումը պատճառ է դարձել, որ ահաբեկչական խմբերը թույլ դիրքում հայտնվելով նման քայլերի դիմեն և այլոց՝ այդ թվում ԱՄՆ-ին ներքաշեն հակամարտության դաշտ: Հենց այդ խնդիրները անհրաժեշտություն են դարձնում պարզել, թե կիրառված քիմիական զենքերը որտեղի՞ց են բերվել և ո՞ւմ միջոցով են օգտագործվել: