Սրվել են Ռուսաստան-Բրիտանիա հարաբերությունները
Բրիտանիայի արտգործնախարար՝ Բորիս Ջոնսոնը չեղարկել է իր այցը Ռուսաստան և պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Սիրիայի ավագ հրամանատարների դեմ:
Երկուշաբթի օրը, նախատեսված էր Ջոնսոնի այցը Մոսկվա, սակայն Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից և Ռուսաստանի ցուցաբերած հակազդեցությունից հետո, նա չեղարկել իր այցը:
Թվում է, թե Ռուսաստան-Բրիտանիա հարաբերություններում սրվում է լարվածությունը: Այդ խնդրի կաևոր պատճառներից մեկը Ուկրաինայի ճգնաժամն էր: Որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ, Ռուսաստանի հարցով Բրիտանիայի դիրքորոշումը համապատսխանում է ԱՄՆ-ի դիրքորոշման: Այդ ուղղությամբ, Եվրոպայի արևելքում ռազմական ներկայությունը մեծացնելու մասին 2016 թ. Վարշավայում, ՆԱՏՕ-ի ղեկավարների ընդունած որոշումից հետո, Բրիտանիան զինուժ է գործուղել և ռազմական սարքավորումներ է առաքել բալտյան երկրներ, այդ թվում Էստոնիա:
Սակայն այսօր Բրիտանիայի պահպանողական կառավարությունը Սիրիայի ճգնաժամն է պատրվակ ծառայեցրել: Երկուշաբթի օրը, հայտարարելով, որ Սիրիային հովանավորելով ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը խեղել է իր երկրի դիմագիծը, Բրիտանիայի արտգործնախարար՝ Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ Մոսկվան պետք է ընտրություն կատարի Ասադին հովանավորությունը դադարեցնելու կամ պատժամիջոցներին խստացումն ընդունելու միջև: Ռուսաստանի հարցում, Կոնդոնն առաջ է անցել անգամ Վաշինգտոնից և պահանջում է լուրջ վերաբերմունք դրսևորել Մոսկվայի նկատմամբ:
Իհարկե Մոսկվայի հետ Լոնդոնի տարաձայնությունների ցուցակը չի սահմանափակվում այսքանով: Իրականում նկատի առնելով Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, ինչը հանգեցնելու է այդ միության անդամ պետությունների հետ առևտրական հարաբերությունների նվազման, Լոնդոնը ձգտում է օրակարգի մեջ դնել այլ երկրների հետ համագործակցությունների և առևտրական հարաբերությունների ընդլայնումը:Հատկապես որ վերջին տասնամյակներում Լոնդոնը ռազմավարական կապի մեջ է եղել Վաշինգտոնի հետ և նրան ընկերակցել է ճգնաժամեր առաջացնելու գործընթացում, այդ թվում Իրաքի և Աֆղնաստանի վրա հարձակումներում և Սիրիայի ճգնաժամում: Սակայն առաջին հերթին Բրիտանիան ցանկանում է Միջին Արևելքի արևմտամետ պետությունների հետ ընդլայնել հարաբերությունները: Այդ նպատակին էին ծառայում Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի վերջերս կատարած ուղևորությունները, Պարսիցծոցյան հարավային ափամերձ երկրներին զենք վաչառելու և առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար:
Այդ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի վստահությունը շահելու նպատակով, Լոնդոնը Սիրիայի հարցով խիստ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ: Ամեն դեպքում, Ռուսաստանը ևս չի հանդուրժում Լոնդոնի պահանջները և շարունակում է իր որդեգրած քաղաքականությունների իրագործումը: