Ղազախստանը դեմ է ՀԱՊԿ-ի քաղաքականացմանը
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ դեմ է ՀԱՊԿ-ի քաղաքականացման ուղղությամբ տարվող ջանքերին:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև եղած տարբերություններին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է.-« Երկու կազմակերպությունների գործունեության միջև կան տարբերություններ: ՆԱՏՕ-ն ձևավորվել է սառը պատերազմի ժամանակաշրջանում կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարելու համար և ունի քաղաքական նպատակներ, սական ՀԱՊԿ-ը նման նպատակ չի հետապնդում»:
Նազարայբաևն ասել է ՀԱՊԿ-ը ձևավորվել է տարածաշրջանի երկրներին սպառնացող վտանգները դիմագրավելու նպատակով և Աստանան դեմ է կազմակերպության քաղաքականացման ուղղությամբ տարվող ջանքերին»:
Իրականում ՀԱՊԿ-ի գործունեության նպատակը անվտանգության ոլորտում անդամ երկրների համագործակցության ընդլայնումն է ,սակայն տարածաշրջանային այլ կազմակերպությունների ինչպես Շանհայի Համագործակցության կազմակերպության նման ՀԱՊԿ-ը փորձեց իր քաղաքական և տեղեկատվական ազդեցությունն ընդլայնել տարածաշրջանում:
Չնայած ՀԱՊԿ-ի նպատակների մեջ չեր նախատեսվել քաղաքական գործակցությունը, սակայն Արևմուտքի հետ հարաբերություններում ՀԱՊԿ-ի անդամ երկրների որդեգրած քաղաքականությունները պատճառ դարձան որ այդ կազմակերպությունը ներգրավի նաև քաղաքական համագործակցություններում:
Առանց քաղաքական համագործակցությունների ընդլայնման անհնար է իրականացնել ՀԱՊԿ-ի անվտանգության նպատակները:
Ներկայումս դժվար է առանձնացնել ՀԱՊԿ-ի անդամ երկրները համագործունեության քաղաքական և անվտանգության սահմանները, քանի որ այդ կազմակերպությունը իր գործունեությունը ընդլայնել է հավաքական անվտանգության, ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, սպառազինության ապօրինի մաքսանենգության, թմրանյութերի և թրաֆինգինգի, ծայրահեղականության և անջատողականության դեմ պայքարի ոլորտները: Նաև անդամ երկրների անվտանգությունը ապահովելու նպատակով որոշ երկրներում տեղակայվել են արտասահմանյան երկրների ռազմաբազաներ: Աֆղանստանի կողմից ՀԱՊԿ-ի որոշ երկրներին սպառնացող վտանգը դիմակայելու նպատակով, այդ կազմակերպությունը դերակատարություն է ունեցել տարածաշրջանային որոշ գործընթացներում:
Չնայած քաղաքական գաղափարախոսությունը ՀԱՊԿ-ի ձևակերպման պատճառը չէր, սակայն կազմակերպության որոշ երկրների որդեգրած արևմտամետ քաղաքականությունը և տարածաշրջանային զարգացումները պատճառ դարձան որ կազմակերպությունը քաղաքական բնույթ ստանա:
Նման պայմաններում ՀԱՊԿ-ին քաղաքական գործունեությունից հեռու պահելու մասին խոսելը թերևս մի փոքր հեռու է իրականությունից: Հատկապես, որ ներկա դրությամբ կազմակերպության անդամ երկրները փորձում են ընդլայնել քաղաքական և անվտանգության ոլորտում իրենց համագործակցությունները:
Չնայած ՀԱՊԿ-ի քաղաքականացման դեմ հնչեցված տեսակետներին, այժմ ՆԱՏՕ-ն փորձում է իր քաղաքական, անվտանգության և ռազմական ազդեցությունը խորացնել տարածաշրջանում: Ուստի անհնար է անտեսել ՀԱՊԿ-ի քաղաքական գործունեությունը որը ձևավորվել էր դեպի նախկին Խորհրդային Միության հանրապետությունները ՆԱՏՕ-ի ծավալումը կանխելու համար:
Այս նպատակը միգուցե հնարավոր լինի իրականացնել քաղաքական, տնտեսական և անվտանգության ապահովման հիմքերի վրա կառուցված ԵԱՏՄ-ի նման մի կառույցի ձևավորման օգնությամբ: