Եվրամիության կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները քաղաքական նպատակներ են հետապնդում
Եվախորհուրդը մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով մեկ տարով ևս երկարաձգել է Իրանի դեմ սահմանված շրջափակումների ժամկետը: Շրջափակումները ներառում են մի շարք իրավական և իրավաբանական անձանց ուղևորության արգելք և մեկ ընկերության գույքի սառեցումը Եվրոպայում:
Ցավոք ամեն օր աշխարհի տարբեր վայրերում ոտնահարվում են մարդու իրավունքները, որը մարդու իրավունքների հարցով արևմուտքի կողմից որդեգրած երկակի քաղաքականության արդյունքն է:
Մարդու իրավունքների վերբերյալ երկակի քաղաքականության նմուշներից է արևմտյան երկրների կողմից Իսրայելին և Սաուդյան Արաբիային արգելված սպառազինության վաճառքը: Այդ սպառազինություններով մինչ այժմ Եմենում, Պաղեստինում, Իրաքում և Աֆղանստանում զոհվել են հազարավոր անմեղ մանուկներ ու կանայք:
Արևմուտքի կողմից որդեգրված երկակի քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների հարցը քաղաքականցվել է: Մարդու իրավունքների հարցով Եվրամության գործունեությունը հակասական է: Եվրամիության կողմից Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման մասին ընդունված որոշումը վկայում է այդ հակասության մասին:
Այդ քայլով Եվրամիությունը նպատակ ունի այնպես ձևացնել թե Իրանում ոտնահարվում է քաղացիների ազատությունը և խոշտանգման են ենթարկվում մարդիկ: Այդ պատճառով Եվրամիությունը մտադիր է արգելել այնպիսի սարքավորումների արտահանումն Իրան, որոնք հնարավոր է օգտագործել հասարակության ճնշման նպատակով:
Եվրամության մյուս նպատակն է մարդու իրավունքների հարցով քննադատել Իրանին և հնարավորություն ստեղծել այս երկրի դեմ նոր շրջափակումներ սահմանելու համար: Այս քայլերով Եվրամիությունը փորձում է քաղաքականացնել մարդու իրավունքների հարցը:
Սա այն դեպքում, երբ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Արևմուտքի դոսիեն հակասում է նույնիսկ իրենց կողմից քարոզած սկզբունքներին: Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող այդ երկրները թաքցնելով իրենց իսկական դեմքը և մյուսներին մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման մեջ, փորձում են իրենց մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնել:
Սակայն արևմտյան երկրների քաղաքական մոտեցումը այդ հարցին պատճառ է դարձել, որ մարդու իրավունքների պաշտպան կառույցները հեռանան իրենց պարտականությունից, ինչը հակասում է միջազգային հանրության ակնկալիքներին մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Հակազդելով Եվրամիության այդ քայլին ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Եվրամիությունը այդ քայլերով ապացուցել է որ ճիշտ պատկերացում չունի Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ և քաղաքական դիրքորոշումներով անտեսում է Իրանի կրոնական ժողովրդավարության համակարգում քաղաքացիական իրավունքների իրականությունը»:
Ղասեմին հավելել է.-«Իսլամական զարգացած սկզբունքների և սահմանդրության շրջանակում Իրանը կշարունակի քաղաքացիական իրավունքների պաշտպանության և զարգացման գործը»: