Մեծ յոթնյակի հաղորդագրությունը՝ Արևմուտքի կեղծ հայտարարությունները Իրանի հրթիռային կարողության մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59204-Մեծ_յոթնյակի_հաղորդագրությունը_Արևմուտքի_կեղծ_հայտարարությունները_Իրանի_հրթիռային_կարողության_մասին
Մեծ յոթնյակի անդամ երկրների ԱԳ նախարարները Իտալիայում անցկացված երկօրյա նիստի վերջնական հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ: Արդյունաբերական յոթ երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Բրիտանիան և ԱՄՆ-ն մեծ յոթնյակի անդամներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 08:50 Asia/Tehran
  • Մեծ յոթնյակի հաղորդագրությունը՝ Արևմուտքի կեղծ հայտարարությունները Իրանի հրթիռային կարողության մասին

Մեծ յոթնյակի անդամ երկրների ԱԳ նախարարները Իտալիայում անցկացված երկօրյա նիստի վերջնական հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ: Արդյունաբերական յոթ երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Բրիտանիան և ԱՄՆ-ն մեծ յոթնյակի անդամներն են:

Հակազդելով այդ հաղորդագրությանն Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանի բալիստիական հրթիռների նախագծման ձևը և բնույթը այնպիսին է, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի վավերացրած բանաձևերին»:

Իրականում նմանատիպ տեղաշարժերը հակասում են պաշտպանական ոլորտում միջազգային իրավունքներին ու կոնվենցիաներին:  Հատկանշական է, որ այս երկրները մի կողմից մտահոգություն են հայտնում Իրանի հրթիռային ծրագրի մասին, մինչդեռ իրենք միջուկային մարտագլխիկներով հրթիռային հարձակողական համակարգեր են տեղակայում տարբեր շրջաններում: ԱՄՆ-ի կողմից հետապնդվում է Իրանը որպես սպառնալիք ներկայացնելու քաղաքականությունը: ՀԳՀԾ-ի կիսատ գործադրումից և Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի մեկնարկից հետո այս տեղաշարժերն ի հայտ են եկել նոր կողմերով:

Ակնհայտ է, որ Արևմուտքը իր կողմից ճգնաժամեր ստեղծելու քաղաքականությունը ծածկելու համար մեղքն ուրիշների վրա է բարդում: Փաստորեն վերջին տարիների ընթացքում՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Եմենում պատերազմների սանձազերծման ու ծայրահեղականությունների առաջացման  հիմնական պատճառներ համարվող դեպքերը ցույց են տալիս, որ այս կարգի նիստերի ընթացքում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների որոշումները հատուկ նպատակներ են հետապնդում, որոնցից ամենահիմնականը տարածաշրջանում Արևմուտքի հեգեմոնիայի տարածումն է:

Ակնհայտ է, որ հաշվի առնելով սպառնալիքների մակարդակը, պաշտպանական ոլորտի անհրաժեշտություններն ու առաջնահերթությունները, ԻԻՀ-ն որդեգրել է կանխարգելման պաշտպանական ռազմավարությունը: Այս մոտեցումը չի հակասում միջազգային նորմերին: Այնպես որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հստակ հայտարարությամբ ասել է, որ Իրանի օրինական և ողջամիտ ռազմական գործունեություները արգելված չեն:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենքի կարիքը չունի և իրեն ամբողջությամբ հավատարիմ է համարում NPT պայմանագրին: Այդ հիմունքներով Իրանի բալիստիկական հթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու համար չեն նախագծվել: Այդուհանդերձ ԱՄՆ-ն Իրանի հրթիռային պաշտպանական համակարգը համարում է տարածաշրջանի ապակայունացման գործոններից մեկը: Սակայն ԱՄՆ-ի խնդիրը Իրանի հրթիռային ծրագիրն ու ՀԳՀԾ-ն մեկտեղելն է, որոնք ոչ մի առնչություն չունեն իրար հետ:

Հետևաբար ԱՄՆ-ի առջև երկու ճանապարհ է բացված: Առաջինը ՀԳՀԾ-ի չեղարկումը և այդ ոլորտում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շրջանցումն է, որ հաշվի առնելով այդ ոլորտում Եվրոպայի հստակ դիրքորոշումը, ԱՄՆ-ն որդեգրել է ՀԳՀԾ-ն պաշտպանելու և ներսից հարվածելու քաղաքականությունը: Փաստորեն ԱՄՆ-ի առաջին նպատակը ՀԳՀԾ-Ի և Իրանի հրթիռային ծրագրի մեկտեղելն է: Որպես երկրորդ քայլ ԱՄՆ-ն ձգտում է առանձին գործ հարուցել Իրանի հրթիռային ծրագրի դեմ, ինչի համար անհրաժեշտ է համաձայնության հասնել համաշխարհային այլ ուժերի հետ: Մեծ Յոթնյակի հաղորդագրությունը ծառայում է այդ նպատակին: