Ավարտվել է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հանդիպումը
Նիստի ավարտին, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են համագործակցության տասը փաստաթղթեր:
ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ-պաշտոնական հանդիպմանը, ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՀՀ-ի և Բելառուսի նախագահները ստորագրել են համագործակցության տասը փաստաթղթեր, որոնց համաձայն էլ ավելի են մեծանալու անդամ երկրների միջև առևտրա-տնտեսական փոխանակումների ծավալները և բարձրանալու է տնտեսական համագործակցությունների մակարդակը: ԵԱՏՄ-ի բիշկեկյան նիստի օրակարգում էին մաքսային որոշ դյուրացումների ստեղծումը, ոլորտի օրենքների վերանայումը, նաև միության տարբեր ներկայացուցչությունների մակարդակում նոր դասակարգումները: ԵԱՏՄ-ի հանձնաժողովի նախագահ ՝ Տիգրան Սարգսյանի համոզմամբ, 2017-2018 թթ.-ի միության տնտեսական զարգացման քաղաքականության մասին վեց փաստաթղթերը, նաև միության տարբեր բաժիններում ղազախստանի ներկայացուցիչների փոփոխման և մաքսային օրենքների մասին փաստաթղթերը, նաև միության առաջիկա նիստի անցկացման օրակարգի սահմանումը,ամբողջությամբ լուսավոր հեռանկար են ուրվագծում միության անդամների միջև առևտրա-տնտեսական համագործակցության համար: Միությունը հաջող գործունեություն է ունեցել մշտական, դիտորդ և նոր անդամների հարցում ՝ նպաստելով հավաքական ու տարածաշրջանային համագործակցություններին վերտարածաշրջանային դերակատարների հետ համագործակցելու որոշ անդամների մոտ քաղաքական ճկունության դրսևորմանը: Մոլդովային որպես դիտորդ անդամ ընդունումը, անդամների աշխարհագրական , գյուղատնտեսական ու արդյունաբերության բաժիններում արտադրման հնարավորությունների ու պոտենցիալների զարգացումը, ինչպես նաև անդամ երկրների քաղաքացիների գնողունակության բարձրացումը, վկայում են ԵԱՏՄ-ի համեմատական հաջողության մասին:
Անդամ երկրների տնտեսական կոնսենսուսին զուգահեռ, ՀԱՊԿ-ը ևս, նիստի օրակարգում էր դրել անվտանգության համագործակցությունների օպերատիվ կարողությունների բարձրացումը: Ղրղզստանի նիստում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային: Բիշկեկյան և նախկին նիստերի օրակարգերի համեմատությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանային այդ կառույցը անցյալի պասիվ քաղաքականության փոփոխության փուլից անցել է տարածաշրջանային ու միջազգային հավասարությունների փուլին: Անկասկած վերջին ժամանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցությունը կրկնապատկել է ՀԱՊԿ-ի անվտանգության դիրքորոշման փոխվելու անհրաժեշտությունը: