Հայաստանն ընդգծում է ԵԱՏՄ-ի շրջագծում Իրանի հետ համագործակցության նշանակությունը
ՀՀ կառավարության ղեկավարները շարունակում են ընդգծել ԵԱՏՄ-ի նախագծերին Իրանի մասնակցության նշանակությունը:
ՀՀ նախագահը ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցությունն անհրաժեշտ ու օգտակար է համարել Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու նաև այդ կառույցի տարածաշրջանային զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասել է. «Հայաստանը հետաքրքրված է ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ»:
ՀՀ նախագահն այն պայմաններում է ընդգծել ԵԱՏՄ-ի նախագծերին Իրանի մասնակցության անհրաժեշտությունը, երբ ավելի վաղ հանդես էր եկել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտի ստեղծելու առաջարկությամբ: Առևտրի ազատ գոտու ստեղծումը պիտի Երևանի կողմից ներկայացված տնտեսական այս միության առաջին նախագիծը համարել: Իրականության մեջ պիտի ասել, որ Հայաստանը միանալով տարածաշրջանային այս միության ներկայացրեց ԵԱՏՄ-ի շրջագծում տարածաշրջանային համատեղ շուկայի ստեղծման գործին Իրանի մասնակցության առաջարկը: ԵԱՏՄ-ն իր համաձայնությունն է տվել Հայաստանի ներկայացրած առաջարկին և ԵԱՏՄ անդամ երկրներն օրակարգում ներառել են Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հեռանկարների համատեղ ուսումնասիրման հարցը:
Անկասկած աշխարհագրական դիրքն ու նաև տնտեսական համեմատական առավելություններով օժտված լինելը Իրանին յուրահատուկ ու եզակի երկիր են դարձրել տարածաշրջանում: Այդ պատճառով էլ ԵԱՏՄ-ի նախագծերին Իրանի մասնակցության հարցը շարունակ ներառվել է անդամ երկրների ու Հայաստանի ղեկավարների օրակարգում: Իրականության մեջ Հայաստանի պաշտոնատարները հանգել են այն տրամաբանական եզրակացության, որ առանց Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջանային նախագծերին Իրանի մասնակցության, ցանկացած տնտեսական նախագծի գործադրում ապարդյուն է լինելու: Իրանն օժտված է գեոպոլտիկական ու գեոստրատեգիական եզակի դիրքով ու նաև տնտեսական համեմատական առավելություններով: Աշխարհագրական յուրահատուկ դիրքից բացի Իրանի բնական պաշարները ցանկացած տնտեսական միության խրախուսելու են Իրանի հետ համագործակցության:
Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի: Այդ պատճառով էլ կարող է Իրանի և այդ միության միջև ցամաքային ու երկաթգծային կապի միջոցով առևտրի ու տարանցման մենաշնորհյալ անցուղի դառնալ: Անկասկած նման համագործակցությունների նախաքայլը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է: Անվտանգությունն արտաքին ներդրման ներգրավման նախապայմանն է համարվում: Դա ի տես այն բանի, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի համատեղ համագործակցության դեպքում Հայաստանն ամենաշատն է շահելու դրանից: Իրականության մեջ կարող են շահագործման հանձնվել Իրանի ու Հայաստանի համատեղ նախագծերից շատերը, որոնք հայկական կողմի հնարավորության բացակայության պատճառով անկատար են մնացել: