Մայք Փենսը շրջագայության է մեկնել արևելյան Ասիայի երկրներ
Հյուսիսային Կորեայի շուրջ ծագած լարվածության ֆոնին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, որպեսզի գոտեպնդի արևելյան Ասիայում Վաշինգտոնի դաշնակիցներին:
Հարավային Կորեայում տեղակայված ամերիկացի բանակայինների առջև ունեցած ելույթից հետո, Մայք Փենսն ասել է.«Հարավային Կորեայի հետ կոալիցիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավատարմությունը քննարկման ենթակա չէ»: Այս խոսքերը հնչել են Հյուսիսային Կորեայում ազգային տոնից մեկ օր անցو երբ այդ երկրի նոր հրթիռային փորձարկման մասին հայտարարություն է արվել:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակով, թվում է, որ երկու երկրները՝ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան հայտնվել են պատերազմի շեմին: Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը քայլեր կձեռնարկի այսպես կոչված Փխենյանի ատոմային ու հրթիռային ամբիցիաների դեմ: ԱՄՆ-ն ևս Կորեական թերակղզու ափերի մոտ է ուղարկել «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ հարվածային ավիակիր խումբ։
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի այդ քայլերը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Տարածաշրջանում պատերազմ բռնկվելու հավանականության վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Իհարկե ԱՄՆ-ի դաշնակիցները, մասնավորապես Ճապոնիան և Հարավային Կորեան աջակցում են Փխենյանի դեմ Վաշինգտոնի կոշտ դիրքորոշմանը: Այնուամենայնիվ նրանց անհանգստացնում է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև որևէ բախման կամ պատերազմի բռնկումը: Հյուսիսային Կորեայի գրոհային կարողությունն այն աստիճանի է ,որ կարող է պատերազմի առաջին ժամերին թիրախավորել Հարավային Կորեայում ու Ճապոնիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաները: Ի դեպ ատոմային զենքերի կիրառումը կամ արևելյան Ասիայի տարածաշրջանում տասնյակ ատոմակայանների վրա այդ երկրների հարձակումը սարսափելի ողբերգության կհանգեցնեն:Հավանական պատերազմի մյուս հետևանքներից են լինելու տարածաշրջանի երկրների արդյունաբերական հիմնակառույցվածքների ոչնչացումը, կապիտալների շուկայի անկումը և տնտեսական վնասները: Ընդսմին, եթե Չինաստանը կամ Ռուսաստանը փորձեն ի աջակցություն Հյուսիսային Կորեայի , ԱՄՆ-ի հետ առճակատման դուրս գալ, ապա համաշխարհային ողբերգություն է տեղի ունենալու:
ԱՄՆ փոխնախագահը ժամանել է տարածաշրջան, Հյուսիսային Կորեային դիմակայելու Վաշինգտոնի վճռակամությունն ապացուցելու հետ միասին նաև գոտեպնդելու տարածաշրջանում գտնվող իր դաշնակիցներին: Այնուամենայնիվ կիրակի օրը Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումն ապացուցեց, որ Փխենյանի իշխանությունները չեն պատրաստվում նահանջել իրենց դիրքերից:
Նշվում է, որ այդ փորձարկումը անհաջող է անցել, բայց այն հատուկ պատգամ է ուղղված Վաշինգտոնին և ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին: Թվում է, որ Փենսը Հարավային Կորեա, Ճապոնիա , ապա Ավստրալիա և Ինդոնեզիա ուղևորության ընթացքում կփորձի այդ երկրներին վստահեցնել ԱՄՆ-ի աջակցությունների շարունակվելու մասին, իսկ թե որքանով է նա հաջողելու դա արդեն տարածաշրջանի հետագա զարգացումները և հատկապես Հյուսիսային Կորեայի հակազդեցությունները ցույց կտան: