ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում՝ Իրանաֆոբիայի տարածում և Իրանին ուղղված սպառնալիք
Իր սաուդացի պաշտոնակցի հետ Ռիադում կայացած մամլու համատեղ ասուլիսում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն ասել է.«Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանային այլ դաշնակիցների հետ համագործակցաբար Նախագահ Թրամփի թիմը փորձում է «Շախ և Մատ»-ի ենթարկել ԻԻՀ-ին:
Մաթիսի հայտարարությունը նորություններ չեն: ԱՄՆ-ի պետայրերը՝ և՛ դեմոկրատականները և՛ հանրապետականները, Իսլամական հեղափոխության հաղթանակից իվեր Իրանի դեմ բազմիցս կիրառել են սպառնալիքի լեզուն: Հետևաբար կասկած չկա որ բռնատիրական ուժերը մասնավորապես ԱՄՆ-ն թշնամանք են տածում Իրանի ժողովրդի հանդեպ: Թվում է թե ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունների իրագործման մեջ Սաուդյան Արաբիան համագործակցում է այդ երկրի հետ: Ինչպես որ Մաթիսն է Ռիադում ասել.«Վաշինգտոնը Ռիադի հետ համաձայնության է եկել այդ ոլորտում համագործակցելու հարցում»: Ջեյմս Մաթիզն ասել է.«Իրանի քայլերի դեմ կբարձրացնենք Սաուդյան Արաբիայի դիմադրական կարողությունը և պիտի այնպես անենք, որ Արաբիայի բանակը ավելի հզոր լինի»: Ռիադում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը այս հայտարարությոնն արել է այն դեպքում, երբ տարածաշրջանում ցանկացած պատերազմի հրահրման մեջ կարելի է գտնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ոտնահետքերը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր կառավարության որդեգրած քաղաքականությունները այնքան էլ չեն տարբերվում նախորդներից: ԱՄՆ-ն դեռ ակնկալում է զենք վաճառել տարածաշրջանի արաբ շեյխերին: Սաուդյան Արաբիան զեքնի խոշոր գնումներով ու նավթի վաճառքից ձեռք բերած դոլարների հանձնումով փորձում է երկարաձգել իր խարխլված իշխանության գոյությունը: Այս ուղությամբ մեծ նշանակություն է ստանում ԱՄՆ-ի կողմից Եմենում Սադուացիների ոճրահգործությունների նկատմամբ ցուցաբերված հովանավորությունները, քանի որ թե Եմենի պատերազմում և թե Իրաքի ու Սիրիայի ահաբեկիչներին հովանավորելու հարցում Սաուդյան Արաբիան գործնականապես պարտվել է: Մաթիսն ասում է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ջանքեր են գործադրում «Շախ և Մատի» ենթարկել ԻԻՀ-ին: Կարող ենք ասել, որ այդ խոսքով ԱՄՆ-ն կամենում է ստուգել Իրանի հակազդեցությունը: Չնայած որ Սպիտակ Տան պաշտոնատարները գիտեն Իրանի դիրքորոշումները և վերջնական համոզման են եկել այն հարցում, որ Իրանի քաղաքականությունն գերուժերի սպառնալիքներին դիմակայելն է: Իրանի մեծահարգ առաջնորդը չորեքշաբթի օրը բանակի մի խումբ հրամանատարների հետ հանդիպմանը ունեցած ելույթի մի բաժնում, ժողովրդի կողմից գերուժերին դիմակայելը համարել է Իրանի համակարգի հզոր կողմերից մեկը, նշելով.«Կառավարություններին ու ժողովուրդներին սարսափի մատնելու համար ոտնձգող ուժերի հնարքներից մեկը սպառնալիքի լեզվի կիրառումը և իրենց չափազանց ուժեղ ներկայացնելն է»: Նա հստակեցրել է.«Եթե Իրանը վախենար այդ ուժերից ու նահանջեր իր դիրքերից այսօր Իրան գոյություն չէր ունենա»: Մեծահարգ առաջնորդը շեշտել է.«Թշնամին, լինի դա ԱՄՆ-ն կամ ԱՄՆ-ից ավելի հզորը, ոչ մի քայլ չի կարող վերցնել այն համակարգի դեմ, որ միացած է իր ժողովրդին, սիրում է իր ժողովրդին, ինքը նույնպես սրիված է իր ժողովրդի կողմից և կանգնած է թշնամիների դեմ»: