Ծայրահեղականությունը ներկա ժամանակաշրջանի ամենավտանգավոր երևույթը
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացված քաղաքակրթությունների կոալիցիայի խորհրդակցական նիստում, անդրադառնալով աշխարհում տիրող ներկա իրավիճակին, ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ` Ղոլամալի Խոշռուն ասել է. «Ծայրահեղականությունը մեր ժամանակաշրջանի ամենավտանգավոր երևույթն է համարվում»:
«Ոճրագործ ահաբեկիչները և հզոր, սակայն անպատասխանատու պետությունները ոչ միայն չեն նպաստում համաշխարհային խաղաղությանը, այլև ընթացք են տալիս բռնարարքների ու ավերածության տարածմանը»,-նշել է նա:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն աշխարհի ժողովուրդներին կոչ է արել կանխել այդ թերի գործընթացը և դատապարտել ծայրահեղականությունը:
Նա ասել է, որ որպես խաղաղության ու կայունության մակարդակի բարձրացման, նաև բռնարարքների ու պատերազմի կանխման միջոց, պետք է դիմել երկխոսության ու փոխադարձ հարգանքի ուղուն:
ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանում գերտերությունների գաղտնի պլաններին, որոնք ստեղծելով ահաբեկչական խմբավորումներին ու նրանց գաղտնի ու բացահայտ կերպով աջակցելով, մտադիր են իրագործել տարածաշրջանում իրենց դավադիր պլանները:
Վերջին վեց տարիների ընթացքում Սիրիայի իրադարձություններն ապացուցում են այդ գործընթացի կողմնորոշումը: Սիրիայից բացի, այդ պլանը իրագործվել է նաև Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում: Եմենում էլ ձևավորվել է նույն սադրանքը: Գերտերությունների արկածախնդրությունների շրջանակում ձևավորված բռնություններն ու միլիտարիզմը ժամանակակից աշխարհում նոր երևույթներ են: Սակայն դրանց արմատները գտնվում են արևմուտքի գաղութարարության շրջանից մնացած գաղափարներում:
Երկու տարի առաջ Մաբաաս տոնի առիթով համակարգի պատասխանատուների, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով ծայրահեղականության ու բռնության պատճառներն ու արմատները, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին խոսեց ժամանակակից խավարամտության մասին և բացատրություններ տվեց մեր օրերում տեղի ունեցող խավարամիտ քայլերի ու վերաբերմունքի մասին, որոնց վառ ապացույցները այս ժամանակներում իրականացվող ահաբեկչական քայլերն են:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական քայլերից հետո մի նամակ էր գրել Եվրոպայի երիտասարդներին, որում ահաբեկչությունը համարել էր Իսլամական աշխարհի և արևմտյան հասարակության ընդհանուր խնդիրը: Նա նշել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տագնապի և Իրաքի, Եմենի ,Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդների կրած տառապանքների միջև մեծ տարբերություն կա: Մեծարգո առաջնորդի խոսքերով՝ ցավոք այդ բռնությունները միշտ հովանավորվել են որոշ գերտերությունների կողմից: Մեծարգո Առաջնորդը երկու նամակ է ուղղել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարությունները պետք է համարել աշխարհում ահաբեկչության ու ծայրահեղականության արմատների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը :