Մաթիս-Նեթանյահու հանդիպումն իրանաֆոբիայի նախագծի շրջանակում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59970-Մաթիս_Նեթանյահու_հանդիպումն_իրանաֆոբիայի_նախագծի_շրջանակում
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը Թելավիվում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ հանդիպմանը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Իսրայելն ընդհանուր սպառնալիքներ են դիմագրավում, որոնք գլխավորում է Իրանը և այդ վտանգը պիտի վերացվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 08:34 Asia/Tehran
  • Մաթիս-Նեթանյահու հանդիպումն իրանաֆոբիայի նախագծի շրջանակում

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը Թելավիվում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ հանդիպմանը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Իսրայելն ընդհանուր սպառնալիքներ են դիմագրավում, որոնք գլխավորում է Իրանը և այդ վտանգը պիտի վերացվի»:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն էլ կրկնելով նույն անհիմն հայտարարություններըմ Իրանին ներկայացրել է, որպես ահաբեկչության գլխավոր հովանավոր: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ընդգծել է. «Վաշինգտոնն իրեն պարտավորված է զգում պաշտպանել Իսրայելի անվտանգությունը»: Այն, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարաբերությունները ռազմավարական խորք ունեն, անվիճելի է: Սակայն կարևորն այն է, թե այդ հարաբերություններն ինչպես են ազդում տարածաշրջանի վրա:

Նեթանյահուն, Լիբերմանն ու Մաթիսը կենտրոացել են մեկ թեմայի վրա և դա ահաբեկչության հովանավորման և Իրանը սպառնալիք համարվելու հիմամբ հակաիրանական անհիմնն հայտարարությունների կրկնությունն է: Այստեղ ուշագրավ է երկու կետ: Նախ այն, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի պաշտպանած ահաբեկչական խմբեր ասելով, ի նկատի ունեն իսլամական դիմադրության հոսանքն ու հատկապես Լիբանանի Հեզբոլլահը, որոնք ամբողջ կարողությամբ դիմակայում են Իսրայելի ոտնձգողականության դեմ: Դիմադրության շարժումը երբևէ հաշտվողականության ուղղությամբ չի ընթացել ու մշտապեսս դիմակայելով Իսրայելի ոտնձգություններին, ծանր հարվածներ է հասցրել Սիոնիստական ռեժիմին: Երկրորդ կետն Իրանին տարածաշրջանի համար սպառնալիք ներկայացնելն է:  Մինչդեռ այն հարցն է ծագում, թե ԱՄՆ-ն ու Իսրայելն ի՞նչ անվտանգություն են պարգևել տարածաշրջանին, որն այսօր հայտնվել է Իրանի սպառնալիքի տակո: Տարածաշրջանի պատմությունը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմը հիմնադրվել է գաղութարարական մի նախագծի համաձայն և Իսրայելի գոյությունը ձևավորվել է Պաղեստինի ժողովրդի տարածքների բռնազավթման հետևանքով: ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցությունն ու բռնազավթիչ մի ռեժիմի ռազմավարական գործընկեր անվանելը նշանակում է ոտնձգություն և ՄԱԿ-ի հռչակագրի ոտնահարում: Նույն  պատճառով էլ ԱՄՆ-ն ԱԽ-ում վետո է դնում Իսրայելի զավթողականությունը դատապարտող ցանկացած բանաձևի վրա:

Հիմա պիտի հարցել, թե ովքե՞ր են հովանավորում ու խրախուսում ահաբեկչությունն ու զավթողականությունը և անապահով են դարձնում տարածաշրջանը:

Միջուկային հարցում էլ Բենիամին Նեթանյահուն բացահայտ կերպով ջանք է գործադրում ոչնչացնելու 2015 թվականի հուլիսին Իրանի և 5+1 խմբի միջև կնքված միջուկային համաձայնությունը: Այստեղ էլ մի քանի ուշագրավ կետեր գոյություն ունեն: ՀԳՀԾ-ի դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերն այն պայմաններում են իրականացվում, երբ Իսրայելը միակ ռեժիմն է, որ Միջին Արևելքում միջուկային զենք ունի և նրա պատմությունը լի է ոտնձգությամբ: Սակայն խաբելով միջազգային հանրությանը, ձգտում է Իրանին սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար: 2003 թվականից հետո Իրաքի ու ապա Սիրիայի ներքին հարցերին ԱՄՆ-ի, Իսրայելի ու Արաբիայի միջամտությունները տարածաշրջանն ահաբեկիչների համար դրախտ ու նաև անկայունության աղբյուր են դարձրել:  Այդ սադրիչ քայլերը նպատակ ունեն շրջանցել հարցի էությունը: Իրականությունն այն է, որ Սիոնիստական ռեժմի ոտնձգողական քայլերի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորությունը սրել է տարածաշրջանում տիրող անապահովությունը և Իսրայելը շարունակ ներկա է եղել տարածաշրջանային ճգնաժամերի կուլիսներում: