ԱՄՆ քաղաքականությունը ՝ ՀԳՀԾ-ն խախտելու պատճառաբանություն
Թեհրանը չի ընդունելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չիրականացնելու համար Արևմուտքի ներկայացրած պատճառաբանությունը:
Իրավական և միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Ապրիլի 25-ին Վիեննայում կայանալիք Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների համատեղ հանձնաժողովում, Իրանը ներկայացնելու է ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ կառավարության բոլոր խոստումնադրժություններն ու թերացումները և հետամուտ է լինելու հարցին»:
Սպիտակ տան ղեկավարները վերջերս հակաիրանական նոր քայլեր են սկսել՝ Իրանին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Այդ շրջանակում , Թրամփը հայտարարել է, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ի ոգին, արևմտյան լրատվական ու քաղաքական շրջանակները սպառնալիք են ներկայացնում Իրանի հրթիռային կարողությունը: Իսկ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ղեկավարը վերջերս Վաշինգտոնում հայտարարել է, որ Իրանն ատոմակայան է կառուցում: Էրաղչիի խոսքերով, այս կրկնվող սցենարի ձախողումն ապացուցվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:
Դիտորդների համոզմամբ, միջուկային համաձայնության հարցում իր պարտավորություններն անտեսելով, Թրամփը փորձում է զգուշավոր քայլերով առաջ գնալ: Դա արդյունքն է այն բանի, որ Կոնգրեսի սենատորները Սպիտակ տանը խորհուրդ են տվել ուղղակիորեն չխախտել ՀԳՀԾ-ն: ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ քաղաքականությունը մշակվում է երեք սցենարների հիմամբ: Առաջինը ՝ միջուկային համաձայնության չեղարկումն է: ԱՄՆ ներքին հոսանքների կողմից առաջարկված այս սցենարը, Թրամփին խորհուրդ է տալիս համաձայնությունը խախտելու փոխարեն սպասել մինչև Բարաք Օբամայի կողմից ստորագրված և համաձայնեցված 120 օրյա ժամկետի ավարտը , որից հետո կարող է գործնականապես դադարեցնել ՀԳՀԾ-ի իրականացումը:
Երկրորդ սցենարը վերաբերում է միջուկային համաձայնության մասին բանակցությունները վերսկսելու համար ճնշումներին, ինչը մերժվել է Իրանի կողմից: Քանի որ Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ համաձայնության միակողմանի վերսկսման հավանականությունը բացառվում է: ՄԱԿ-ի ԱԽ ևս հաստատել է միջուկային համաձայնագիրը: Իսկ սցենարի երրորդ տարբերակում ընդգրկվում են խիստ դիրքորոշումներ, որոնց վրա շեշտադրումը մեծ է: Ամենահավանական տարբերակը երևի այն է,որ Միջուկային համաձայնությունը պատռելու կամ բանակցությունները կրկնելու համար պնդումները շարունակելու փոխարեն, Թրամփը փորձում է խոչընդոտել ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացումը: Այդպիսով ԱՄՆ-ն առերես չի հրաժարվում իր խոստումներից, սակայն հեշտությամբ էլ չի իրականացնելու դրանք: Սակայն ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը հավատարիմ չեն մնացել իրենց տված խոստումներին: Այստեղ առաջ է քաշվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Իրանի դիրքորոշման հարցը:
Ինչպես հավաստել է Էրաղչին, Թեհրանը չի ընդունելու այդ հարցում Արևմուտքի պատճառաբանությունները: Համապարփակ ծրագրի հետ կապված այդ մեխանիզմն ապացուցում է, որ այն պահին, երբ ԻԻՀ-ը նկատի, որ կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները, կհրաժարվի դրանից: