ԱՄՆ քաղաքականությունը ՝ ՀԳՀԾ-ն խախտելու պատճառաբանություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60046-ԱՄՆ_քաղաքականությունը_ՀԳՀԾ_ն_խախտելու_պատճառաբանություն
Թեհրանը չի ընդունելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չիրականացնելու համար Արևմուտքի ներկայացրած պատճառաբանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 08:23 Asia/Tehran
  • ԱՄՆ քաղաքականությունը ՝ ՀԳՀԾ-ն խախտելու պատճառաբանություն

Թեհրանը չի ընդունելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չիրականացնելու համար Արևմուտքի ներկայացրած պատճառաբանությունը:

Իրավական և միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Ապրիլի 25-ին Վիեննայում կայանալիք Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների համատեղ հանձնաժողովում, Իրանը ներկայացնելու է ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ կառավարության բոլոր խոստումնադրժություններն ու թերացումները և հետամուտ է լինելու հարցին»:

Սպիտակ տան ղեկավարները վերջերս հակաիրանական նոր քայլեր են սկսել՝ Իրանին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Այդ շրջանակում , Թրամփը հայտարարել է, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ի ոգին, արևմտյան լրատվական ու քաղաքական շրջանակները սպառնալիք են ներկայացնում Իրանի հրթիռային կարողությունը: Իսկ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ղեկավարը վերջերս Վաշինգտոնում հայտարարել է, որ Իրանն ատոմակայան է կառուցում: Էրաղչիի խոսքերով, այս կրկնվող սցենարի ձախողումն ապացուցվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:

Դիտորդների համոզմամբ, միջուկային համաձայնության հարցում իր պարտավորություններն անտեսելով, Թրամփը  փորձում է զգուշավոր քայլերով առաջ գնալ: Դա արդյունքն է այն բանի, որ Կոնգրեսի սենատորները Սպիտակ տանը խորհուրդ են տվել ուղղակիորեն չխախտել  ՀԳՀԾ-ն: ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ քաղաքականությունը մշակվում է երեք սցենարների հիմամբ: Առաջինը ՝ միջուկային համաձայնության չեղարկումն է: ԱՄՆ ներքին հոսանքների կողմից  առաջարկված այս սցենարը, Թրամփին խորհուրդ է  տալիս համաձայնությունը խախտելու փոխարեն սպասել մինչև Բարաք Օբամայի կողմից ստորագրված և համաձայնեցված 120 օրյա ժամկետի ավարտը , որից հետո կարող է գործնականապես դադարեցնել ՀԳՀԾ-ի իրականացումը:

Երկրորդ սցենարը վերաբերում է միջուկային համաձայնության մասին բանակցությունները վերսկսելու համար ճնշումներին, ինչը մերժվել է Իրանի կողմից: Քանի որ Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ համաձայնության միակողմանի վերսկսման հավանականությունը բացառվում է: ՄԱԿ-ի ԱԽ ևս հաստատել է միջուկային համաձայնագիրը: Իսկ սցենարի երրորդ տարբերակում ընդգրկվում են խիստ դիրքորոշումներ, որոնց վրա շեշտադրումը մեծ է: Ամենահավանական տարբերակը երևի այն է,որ Միջուկային համաձայնությունը պատռելու կամ բանակցությունները կրկնելու համար պնդումները շարունակելու փոխարեն, Թրամփը փորձում է խոչընդոտել ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացումը: Այդպիսով ԱՄՆ-ն առերես  չի հրաժարվում իր խոստումներից, սակայն հեշտությամբ էլ չի իրականացնելու դրանք: Սակայն ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը հավատարիմ չեն մնացել իրենց տված խոստումներին: Այստեղ առաջ է քաշվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Իրանի դիրքորոշման հարցը:

Ինչպես հավաստել է Էրաղչին, Թեհրանը չի ընդունելու այդ հարցում Արևմուտքի պատճառաբանությունները: Համապարփակ ծրագրի հետ կապված այդ մեխանիզմն ապացուցում է, որ այն պահին, երբ ԻԻՀ-ը  նկատի, որ կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները,  կհրաժարվի դրանից: