Համաշխարհանին փոխգործակցություն․ միակ ելքը ահաբեկչության դեմ պայքարում
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Քուվեյթի Ալ-Ռաայ օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.«Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ կտրուկ պայքարի միակ ելքը համաշխարհային գործակցությունն է այդ չարաբաստիկ երևույթի դեմ»:
Զարիֆն ընդգծել է.-«Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը միջազգային հանրության համակարգի անարդյունավետ գործունեության արդյունքն է և այդ խնդիրը չի սահմանափակվում միայն աշխարհի որոշակի տարածքում կամ չի վերաբերում որոշակի կրոնի կամ դավանաքի»:
Կրոններից և ոչ մեկը չի ընդունում ահաբեկչությունը և բոլոր կրոնների հետևորդները դատապարտում են բռնությունը, ծայրահեղականությունը և ահաբեկչությունը: Աշխարհի ոչ մի կրոն իր հետևորդներին չի խրախուսում այլ կրոնների հետևորդներին սպանել։ Խաղաղ համակեցությունը բոլոր կրոնների հատկապես իսլամի գաղափարախոսությունն է կազմում:
Տարբեր դավանանքների առկայությունը հատկապես իսլամում, պատճառ է դարձել, որ իսլամի թշնամիները փորձեն, պառակտում առաջացնելով տարբեր խմբերի միջև, թշնամություն սերմանել և Արևմտյան Ասիայում, Միջին Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում տարբեր անուններով ձևավորել ահաբեկչական խմբեր:
Նման պայմաններում Արևմուտքը որոշակի քաղաքականություն չի որդեգրել ահաբեկչության դեմ պայքարում, որը պատճառ է դարձել ահաբեկչության և ծայրահեղականության տարածմանը աշխարհում:
Միջազգային կազմակերպությունները, ազդվելով ահաբեկչության դեմ պայքարի հարցով որոշ երկրների որդեգրած քաղաքականությունից, չեն կարողացել արդյունավետ գործունեության տարածել այդ խնդրի դիմակայման ուղղությամբ: Համաշխարհային հանրությունը ՄԱԿ-ի շրջանակում չի կարողացել համատեղ քաղաքականություն ձևավորել այդ չարաբաստիկ երևույթի դեմ:
Ալ-Ռաայ օրաթերթում հրապարակված հոդվածում Մոհամեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Ահաբեկչության դեմ պայքարի միակ ազդեցիկ ելքը համաշխարհային հանրության համագործակցությունն է այդ համատարած երևույթի դեմ»:
Ահաբեկչությունը այսօր թէ՛ արևելքում և թէ՛ արևմուտքում դարձել է մարդկության աղետ: ԻԼԻՊ-ի անվան ներքո ահաբեկչությունը քանի տարի է, որ Սիրիայում, Իրաքում և նույնիսկ Եվրոպական երկրներում խլում է անմեղ ժողովրդի կյանքը: Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ ահաբեկչության վտանգը չի սահմանափակվում որոշակի տարածաշրջանում կամ կրոնով ու դավանանքով:
Նման պայմաններում միայն համատեղ գործակցությամբ հնարավոր է համաշխարհային հանրությանը ուղղորդել ահաբեկչության դեմ պայքարի ճիշտ ճանապարհով: Չպետք է միայն հենվել ռազմական գործողությունների վրա, այլև պետք է ուշադրություն դարձնել հասարակական, մշակութային և տնտեսական խնդիրներին:
ԻԻՀ-ը որպես միջազգային հանրության հանձնառու երկիր 2013 թ.-ին աշխարհին զգուշացրեց տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության վտանգի մասին: Այդ շրջագծում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելյան վավերացրեց ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի կողմից «Աշխարհը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ» անվան ներքո ներկայացրած առաջարկը: Այդ կառուցողական նախաձեռնության համաձայն՝ տարածաշրջանային և միջազգային դերակատար բոլոր ուժերը համաշխարհային հանրության համագործակցությամբ պետք է պայքարեն ահաբեկչության դեմ: