Նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության հիմքն օրենքն է
Այսօր պաշտոնապես մեկնարկել է Իրանի նախագահական ընտրությունների 1600 արձանագրվածներից հաստատված վեց թեկնածուների քարոզարշավը:
Ընտրությունների այս շրջանում արձանագրվել էին նաև ճանաչված ու հանրահայտ դեմքեր ու գործիչներ: Գրանցվածների շարքում էին նախկին նախարարներ, քաղաքական ու կուսակցական ակտիվիստներ, խորհրդարանի պատգամավորներ, ռադիո-հեռուստատեսության կազմակերպության նախկին ղեկավարը և 9-րդ և 10-րդ կառավարության նախագահ ՝ Մահմուդ Ահմադինեժադը : Չնայած թեկնածուների մեծ թվին , ընտրական մեխանիզմների մասին օրենքը և ահմանադրության 110-րդ օրենքը մնում են ուժի մեջ: Պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուի արժանավորությունը հաստատելու համար, Պահապան խորհուրդը հաշվի է առել մի քանի չափանիշեր , որոնց հիմամբ հայտարարվում է վերջնական արդյունքը: Բնականաբար ցանկացած թեկնածու՝ որպես համակարգի անդամ, ունի իր սեփական կողմնորոշումը և կարող է յուրովի ընկալել, մեկնաբանել և գնահատել չհաստատվելու երևույթը: Թեկնածուների մերժման որոշումն ընդունվում է պահապան խորհրդի կողմից ՝ հաշվի առնելով ցուցիչների ամբողջական գնահատականը: Պահապան խորհրդի խոսնակ՝ Աբբասալի Քադխոդային լուսաբանելով ընտրապայքարի մասնակիցների արժանավորության ցուցանիշները, նշել է, որ խորհուրդը չի մերժում ոչ մի թեկնածուի, այլ ՆԳ նախարարությանն է ներկայացնում արժանավոր թեկնածուների անունները:
Օրենքի տեսանկյունից, նախագահի պաշտոնը ստանձելու համար արժանավորության չափանիշը չի սահմանափակվում թեկնածուների ներկա կամ նախկին պաշտոններով ու պատասխանատվություններով : Իր լիազորությունների սահմանում, Պահապան խորհուրդը կարող է որոշել, որ ընտրություններում թեկնածուի ներկայությունը նպատակահարմար չէ: Սահմադարության համաձայն, թեկնածուների արժանավորության գնահատումը վերաբերում է միմիայն տվյալ շրջանին , իսկ հաջորդ շրջանի ընտրությունների համար, թեկնածուների արժանավորությունը վերաքննարկվում է, նույնիսկ եթե վերջինս գործող նախագահն է: Այդ փաստից ելնելով է, որ Պահապան խորհրդի անդամները հաշվի առնելով բոլոր հանգամանքները հայտնում են իրենց թեր կամ դեմ կարծիքն ու որոշումը: Փաստորեն Պահապան խորհրդի որոշման հիմքն է յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ խորհրդի անդամների ձայնը: Ուստի նման հանգամանքներում որոշ ճանաչված թեկնածուների, այդ թվում` Մահմուդ Ահմադինեժադի արժանավորությունը չի հաստատվել այդ նույն օրինական մեխանիզմների սկզբունքով: Ընդսմին, Պահապան խորհուրդը հաշվի է առնում յուրաքանչյուր թեկնածուի վկայականում արված քայլերը: Փաստորեն Ահմադինեժադը ևս մյուս թեկնածուների նման, չի լրացրել արժանավորության համար անհրաժեշտ պայմանները , իսկ դա անհատական արժանավորության բացակայություն չի նշանակում: