Խորհուրդների ընտրությունները համատարած մասնակցություն Իրանի ընտրությունների ոլորտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60244-Խորհուրդների_ընտրությունները_համատարած_մասնակցություն_Իրանի_ընտրությունների_ոլորտում
Մայիսի 19-ին , Իրանում նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների հետ միաժամանակ կայանալու են քաղաքաների ու գյուղերի իսլամական խորհուրդների և իսլամական խորհրդարանի միջնստաշրջանային ընտրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 08:45 Asia/Tehran
  • Խորհուրդների ընտրությունները համատարած մասնակցություն Իրանի ընտրությունների ոլորտում

Մայիսի 19-ին , Իրանում նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների հետ միաժամանակ կայանալու են քաղաքաների ու գյուղերի իսլամական խորհուրդների և իսլամական խորհրդարանի միջնստաշրջանային ընտրությունները:

Իսլամական հանրապետության համակարգը ձևավորվել է ժողովրդի ձայնով ու պահանջով և բոլոր պաշտոնատարներն ընտրվում են ժողովրդի կողմից: ԻԻՀ-ը հպարտ է, որ լրջորեն հաշվի է առնում իր ժողովրդի ձայնն ու պահանջը: Իրանում անց են կացվում նախագահական, իսլամական խորհրդարանի, Առաջնորդության բանիմացների ժողովի և քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների ընտրություններ:

Գյուղերի ու քաղաքային իսլամական խորհուրդների ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Խորհուրդները ձևավորվում են ժողովրդի ձայների հիմամբ:

Ընտրական կառույցներ մուտք գործելու համար կան որոշակի պայմաններ: Նախագահը պետք է քաղաքական գործիչ լինի: Բանիմացների ժողովի անդամները պետք է կրոնական բարձրագույն կրթություն ստացած լինեն և էջթեհադի (կրոնապետի) աստիճանի հասած լինեն: Իսլամական խորհրդարանի պատգամավորները պետք է քաղաքական և ղեկավարման անցյալ ունեն, իսկ քաղաքների ու գյուղերի խորհուրդների անդամներն ընտրվում են ժողովրդի տարբեր խավերի միջից:

Հասարակություններում, որտեղ ընտրություններ են անցկացվում, իրադարձությունները կարող են ազդեցիկ լինել այդ հասարակության զարգացման կամ հետամնացության գործընթացում:

Քաղաքային հասարակության մեջ ժողովրդի մասնակցությամբ մշակութային, սոցիալական ու տնտեսական իրադարձություններ են տեղի ունենում: Հետևաբար արժանավոր ու գործունյա մարդկանց ընտրելը կարող է նպաստել այդ հասարակության զարգացմանը: Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն, խորհուրդները կարող են դերակատար լինել հասարակության ամենափոքր շրջանների՝ քաղաքամասերի կամ գյուղական շրջանների հարցերում: Սահմանադրության 100-րդ հոդվածը կարևորում է խորհուրդների ընտրություններում ժողովրդի դերը որպես ընտրող և ընտրվող:

Սահմանադրության 103-րդ հոդվածը երկրի պաշտոնատարներին, նահանգապետերին ու շրջանների ղեկավարներին պարտավորեցնում է հարգել իրենց լիազորությունների շրջանակում խորհուրդների ընդունած որոշումները:

Սահմանադրությանն այս հոդվածները վկայում են այն մասին, որ իսլամական խորհուրդները երկիրը կառավարող և որոշում կայացնող կառույցներից են համարվում: Իսլամական խորհրդարանը նույնպես օրենքներ է վավերացրել իսլամական խորհուրդների լիազորությունների ու պարտավորությունների մասին:

Քաղաքապետի ընտրությունը, խորհրդի որոշումների և քաղաքապետարանի հետ առնչվող վավերացված նախագծերի իրագործմանը հետևելը, խորհուրդների պարտավորություններից են համարվում: Հետևաբար խորհուրդների ընտրությունների անցկացումը նշանակում է մասնակցել համատարած ընտրությունների: Ցանկացած հասարակության մեջ ընտրությունները կայանում են երկու կարևոր սկզբունքների հիմամբ: Առաջինը՝ օրինական կերպով ժողովրդավարական համակարգ լինելը, որն Իրանի սահմանադրության մեջ հատկապես ընդգծվել է բոլոր ընտրությունների համար: Երկրորդ սկզբունքը ժողովրդի լայն մասնակցությունն է, որն օրինականություն է տալիս ընտրությանը և այն վերածում է ազդեցիկ շարժման՝ երկրի քաղաքական ճակատագիրը տնօրինելու հարցում: Իրականում այս երկու սկզբունքները վկայում են այն մասին, որ ժողովրդի ձայնն ազդեցիկ է համակարգի բարձրաստիճան պաշտոնատարների մինչև քաղաքային ու գյուղերի խորհուրդների ընտրության հարցում, ինչը ժողովրդավարական համակարգերի հիմքն է հանդիսանում: