Անկարան դժգոհ է Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60264-Անկարան_դժգոհ_է_Թրամփի_ապրիլքսանչորսյան_հայտարարությունից
Անկարան մի հաղորդագրությամբ դժգոհություն հէ այտնել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Թուրքիայի ԱԳՆ-ը Վաշինգտոնին կոչ է արել այդ հարցով չդրսևորել միակողմանի մոտեցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 13:35 Asia/Tehran
  • Անկարան դժգոհ է Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությունից

Անկարան մի հաղորդագրությամբ դժգոհություն հէ այտնել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Թուրքիայի ԱԳՆ-ը Վաշինգտոնին կոչ է արել այդ հարցով չդրսևորել միակողմանի մոտեցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում ճանաչելով առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը,  Թուրքիայի կառավարությանը դատապարտել է 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ:

Թուրքիայի կառավարությունը, հակազդելով Թրամփի հղած ուղերձին հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության կապակցությամբ ԱՄՆ-ի վարչակազմի հղած ուղերձը, միակողմանի է:

Հայ ժողովուրդը անումէ  ամեն ինչ, որպեսզի աշխարհը  պաշտոնապես   ճանաչեցնի Հայոց ցեղասպանության իրականությունը: Թուրքիայի և աշխարհասփյուռ հայերի համար արդարության վերականգնումը և ցեղասպանության հեղինակների իրավահաջորդների պատասխանատվության կանչելը և դեպքի հետևանքով տուժածների հատուցում վճարելը դարձել է հայերիգերխնդիրը:

Այս տարիների ընթացքում Օսմանյան կայսերության իրավահաջորդ Թուրքիայի կառավարության մտահոգության առարկան է դարձել միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը : Իսկ դա կարող է իրավական լուրջ հետևանքներ ունենալ պաշտոնական Անկարայի համար:

1915թ.-ից մինչև 1923 թ-ը ընկած ժամանակահատվածում Արևելյան Հայաստանում ցեղասպանության են ենթարկվել ավելի քան 1/5 միլիոն հայեր: Հայերի դեմ ցեղասպանությունը իրականացվել է այն օրերին Թոււրքիայում իշխող երիտթուրքերի «Միացում և զարգացում» կուսակցության ղեկավարների կողմից:

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հիշատակվում է որպես 20-րդ դարի վատթարագույն զանգվածային կոտորածներից  մեկը, այլև համարվում է մարդկության դեմ իրականացված դաժան ոճրագործություն: 

Անկախ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերից, այն ինչ այսօր կարևոր է, նման անմարդկային զանգավածային կոտորածների կանխումն է աշխարհում: 

Հայերը համոզված են, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը շարունակում է ոճրագործություներ իրականացնել այդ երկրում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ և ճնշում է Քուրդստանի  Բանվորական կուսակցության հետևորդներին ու նույնիսկ Սիրիայի քուրդերին: Իսկ համաշխարհային հանրությունը անտարբեր է Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունների նկատմամբ:

Հայերը   պնդում են, որ Հայոց ցեղասպանության հանդեպ միջազգային հանրության կողմից ընդունված կրավորական դիրքորոշումը և ոճրագործներին անպատիժ թողնելը պատճառ է դարձել, որ ամբողջ աշխարհում կրկնվեն մարդկանց զանգվածային կոտորածների դեպքերը, այդ թվում 1978 թ.-ին Արեւելյան Թիմորում, 1970-ական թվականներին Կամբոջիայում, 1988 թ.-ին քուրդերի և 1990-ական թվականներին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունները:

Այսօր աշխարհի 23 երկրներ և որոշ թվով միջազգային կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Ի դեպ  ԱՄՆ-ի 45 նահանգներ, Եվրամիությունը, Եվրախորհուրդը և ՄԵՐԿՈՒՍՈՒՐ-ը պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսերության կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը: