Տարածաշրջանում ԱՄՆ-ի սպառնալիքներն ու արկածախնդրությունն Իրանի պաշտպանության նախարարի դիտանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60328-Տարածաշրջանում_ԱՄՆ_ի_սպառնալիքներն_ու_արկածախնդրությունն_Իրանի_պաշտպանության_նախարարի_դիտանկյունից
Իրանի պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանը միջազգային անվտանգության 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ուղևորվել է Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 08:27 Asia/Tehran
  • Տարածաշրջանում ԱՄՆ-ի սպառնալիքներն ու արկածախնդրությունն Իրանի պաշտպանության նախարարի դիտանկյունից

Իրանի պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանը միջազգային անվտանգության 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ուղևորվել է Մոսկվա:

Մոսկվայի անվտանգության միջազգային նստաշրջանը գումարվելու է այսօր` պաշտպանության նախարարների, ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի և զինվորական բարձրաստիճան հրամանատարների մակարդակում:

 Իրանն ու Ռուսաստանը հակաահաբեկչական ընդհանուր ռազմավարություն են որդեգրել և այս շրջանակում ահաբեկչության  դեմ պայքարը համարվում է Թեհրան-Մոսկվա համագործակցության գերակայությունը: Երկու երկրները ընդհանուր ու համադրված քայլերով կարողացել են կանխել տարածաշրջանում ահաբեկչության վտանգի տարածումը:

Հայացք նետելով միջինարևելյան զարգացումներին պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն տարածաշրջանի որոշ երկրների համագործակցությամբ և Սիոնիստական ռեժիմին համընթաց գտնվում է տարածաշրջանում անապահովություն առաջացնելու սցենարի թիկունքում: Իրականում ԱՄՆ-ն, Իսրայելն ու Արաբիան, որպես տարածաշրջանում ահաբեկչության գլխավոր հովանավորներ, Հալեպ ռազմավարական քաղաքի ազատագրումից և ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Սիրիայի բանակի մեծ առաջխաղացմամբ, ծանր պարտություն են կրել: Այսօր շոշափելի են դարձել Սիրիայի բանակի առաջխաղացմա և ահաբեկիչներին իրենց դիրքերից հեռացնելու հետևանքները: Չնայած ԱՄՆ-ի կողմից հակասիրիական սցենարների մշակմանը, Դամասկոսի կողմից քիմիական զենքեր օգտագործվելու ապացույց չունեցող հայտարարությունների և «Ալ-Շաաիրաթ»  ավիաբազայի դեմ հրթիառային հարձակման կազմակերպման, միջազգային ու տարածաշրջանային ասպարեզում Սիրիայի հավասարություններում փոփոխությունների ընթացքը շարունակվում է:

ԱՄՆ-ն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Թալիբների ու ահաբեկչության դեմ պայքարի և Ալ-Ղաիդան ոչնչացնելու խոստումով ներխուժեց Աֆղանստան և երեք տարի անց զորաշարժ կազմակերպեց դեպի Իրաք: Սակայն հարկ է նշել, որ ոչ ահաբեկչությունը ոչնչացվեց և ոչ էլ տարածաշրջանում ու աշխարհում վերականգնվեց անվտանգությունը: ԻԼԻՊ-ը, որպես ահաբեկչական նոր երևույթ, Միջին Արևելքը դեպի պատերազմ ու մասնատում առաջնորդեց և տարածաշրջանը դեռ դիմագրավում է բազում մարտահրավերներ: Նման պայմաններում ԱՄՆ-ն դեռ փորձում է տարածաշրջանում նոր արկածախնդրության դիմել: Թրամփի խումբն ԱՄՆ-ում իր երերուն դիրքերն ամրապնդելու նպատակով փորձում է սկանդալային որոշումներ ու կողմնորոշումներ ընդունելով, հասարակական կարծիքի ուշադրությունը շեղել ԱՄՆ-ի չկշռադատված քայլերից:

Այդ միջոցին, ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իր սկզբունքային դիրքորոշումները,ԻԻՀ-ն մանրակրկիտ կերպով հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրություններին և անկասկած ամերիկացիներին նոր լարվածություններ ստեղծելու առիթ չի տալու: Դա նկատելի է զորավար Դեհղանի Մոսկվայում կատարած  հայտարարություններում: Իրանի պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանում որոշումներ են ընդունվում, որոնք կարող են անվերահսկելի հետևանքներ ունենալ: Ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքներին ու արկածախնդրություններին, ԻԻՀ պաշտպանության նախարարի  հայտարարությունները դիպուկ  են: Ամերիկացի պաշտոնատարներն անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել, քանի որ այսօր պայմաններն ԱՄՆ-ի համար փոխված են և երկրների դեմ սպառնալիքի այլընտրանքն այլևս չի կարող կարգավորել Վաշինգտոնի  խնդիրները: