Էրդողանը փորձել է արդարացանել Քրդերի դեմ իրականացրած ոճրագործությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60378-Էրդողանը_փորձել_է_արդարացանել_Քրդերի_դեմ_իրականացրած_ոճրագործությունը
Այն բանից հետո երբ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի տարածքների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել, որը արժանացել է տարածաշրջանային քնադատությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմը տեղյակ էին Թուրքիայի կողմից PKK-ի դիրքերի դեմ կատարվելիք հարձակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 14:21 Asia/Tehran
  • Էրդողանը փորձել է արդարացանել Քրդերի դեմ իրականացրած ոճրագործությունը

Այն բանից հետո երբ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի տարածքների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել, որը արժանացել է տարածաշրջանային քնադատությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմը տեղյակ էին Թուրքիայի կողմից PKK-ի դիրքերի դեմ կատարվելիք հարձակման մասին:

Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում գտնվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերի դեմ հարձակումն իրականացվել է այն պայմաններում, երբ ավելի վաղ Բաղդադի կառավարությունը Թուրքիան զգուշացրել էր Իրաքի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի կապակցությամբ: 

Թուրքիայի ՌՕ  ուժերը նաև ռմբակոծել են Սիրիայի հյուսիս-արևելքում  գտնվող Դերիք գյուղի սիրիացի քրդերի դիրքերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ նախքան ավիահարձակումը այդ մասին տեղյակ է պահել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմին:

Քաղաքական փորձագետները համոզված են, որ շատ անհավանական է՝  ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմը համաձայնվեին նման ռազմական գործողությոն իրականացմանը : Հատկապես, որ որևէ քաղաքական խմբավորման կամ անզեն քաղաքացիների դեմ իրականցվող ոճրագործությունը խիստ դատապարտելի քայլ է համարվում:

Թուրքիայի պետայրերը փորձում են Սինջարում անզեն քաղաքացիների դեմ իրականացրած ոճրագործությունը կոծկելու համար այնպես ձևացնել թե, նախապես Մոսկվային և Վաշինգտնին տեղյակ են պահաել ռազմական գործողության մասին:  

Իհարկե, Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ ևս օգտագործել են միջազգային դերակատար ուժերի խաղաքարտը իրենց քաղաքականությունները պատճառաբանելու համար և այս անգամ դա կիրառվել է Սինջարի և Դերիքի դեմ իրականացրած հարձակումների դեպքում:

Թուրքիայի նախագահը այս անգամ հայտարարել է, որ  Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմին ևս տեղյակ է պահել հարձակման մասին,  նույնիսկ խախտել է Իրաքի տարածքային ամբողջականությունը և դրան զուգահեռ մի տեսակ լեգիտիմություն է տվել Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմին:Էրդողանի այդ քայլը վկայում է, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը միտում ունի թուլացնել Իրաքի կենտրոնական իշախանությունը և հասանելիություն ունենալ Իրաքի հյուսիսային շրջանների նավթային դաշտերին: Հետևաբար PKK-ի դիրքերը հարվածելու պատրվակով Էրբիլի իշխանությանը տեղյակ պահելու մասին Թուրքիայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Անկարան փորձում է թուլացնել Իրաքի կենտրոնական իշխանության վերահսկողությունը երկրի հյուսիսային շրջաններում:

Թուրքիայի կառավարությանը քննադատող շրջանակները համոզված են, որ Անկարայի իշխանությունները, որ անկարող են ապահովել երկրի հարավ և հարարևելյան տարածքների քուրդ բնակչության անվտանգությունը, փորձում են հարևան երկրների դեմ ռազմական հարձակումներ իրականացնելով քողարկել երկրի սահմաններում քրդերի հարցի կարգավորման ուղղությամբ իրենց թույլ տված սխալներն ու քաղաքական թուլությունը:  

Հետևաբար անզեն քաղաքացիների դեմ իրականացրած ռազմական ոճրագործությունը պատճառաբանելու նպատակով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և նույնիսկ Էրբիլին ներգրավելու ուղղությամբ վերցրած քայլերը մի խնդիր է որ չի կարող անտեսվել Մոսկվայի, Վաշինգտոնի, Էրբիլի և Իրաքի կենտրոնական կառավարության կողմից: