Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությունները Մոսկվայում
Մոսկվայում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ Ջույբերն ասել է.«Արաբիան դեմ է Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի ներկայությանը Սիրիայի իրադարձություններում: Ալ Ջուբեյրը չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Մենք համոզված ենք,որ նրանք (Իրանին և Հեզբոլլահին նկատի ունի) ոչ մի տեղ չունեն ոչ Սիրիայում և ոչ էլ աշխարհի մեկ այլ կետում»:
Սաուդյան Արաբիայի պաշտոնատարներն այն դեպքում են տարածաշրջանում Իրանի ներկայությունը միջամտողական քայլ դիտում, երբ իրենց կտրած ուղու հայացք նետելով կտեսնեն, թե վերջին քանի տարիների ընթացքում տարածաշրջանում ինչպիսի չարիքներ են գործել: Առավել քան երկու տարի է ,որ Եմենի անպաշտպան ժողովրդի դեմ պատերազմական ոճիրներ են գործում և իրենց այդ քայլն հիմնավորում են այնպիսի անիմաստ պատճառներով, որոնք միայն վկայում են սաուդյան ռեժիմի վարած քաղաքականության ձախողման մասին: Որոշ ժամանակ առաջ Ռիադում իր ֆրանսիացի պաշտոնակից՝ Ժան Մարկ Էյրոի հետ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ Ջուբեյրը հայտարարեց, թե Սաուդյան Արաբիան Իրանի կողմնակիցների ձեռքը կարճելու նպատակով է միջամտություն կատարել Եմենում: Ալ Ջուբեյրը այդ նույն հայտարարությունն այս անգամ այլ կերպ է արծարծել Մոսկվայում:
Սաուդյան Արաբիայի դինաստիայի իշխանության ստվերի ներքո վահաբիական գաղափարները աճել և հանգեցրել են թաքֆիրականության ու ահաբեկչության տարածմանը արևմտյան Ասիայում ու Հյուսիսային Աֆրիկայում: Այդ քայլերի նպատակն է եղել մասնատել Սիրիան, Իրաքը և Եմենը ,որի արդյունքում զոհվել են մեծ թվով անմեղ մարդիկ:
Իրանի իսլամական հանրապետությունը մինչ այժմ փորձել է անել այն, ինչը կնպաստի անվտանգության հաստատմանը և ահաբեկչության դեմ պայքարին:
Սաուդյան Արաբիան ամենաբռնապետական արաբական երկիրն է, որի քաղաքականությունը հակաժողովրդավարական է:
Ռիադի հիմնախնդիրն այն է,որ նա համոզված է իր դիրքերը խարխլված են և Սիրիայում խաղաքարտերը թուլացած: Սաուդյան Արաբիայի պետայրերի վերաբերմունքը հիվանդագին է, քանզի այդ երկիրը անկում է ապրում և նրա քաղաքական համակարգը թուլացել է:
Փաստորեն տարածաշրջանը կանգնած է այնպիսի Արաբիայի առջև, որը միջամտում է այլ երկրների ներքին գործերին: Այդ երկիրը տարածաշրջանում տարածել է ահաբեկչություն և ստեղծել մարտահրավերներ տարածաշրջանի տնտեսության զարգացման ճանապարհին: Ուստի Սաուդյան Արաբիան ահաբեկչության դեմ պայքարի համար ոչ մի դրդապատճառ չունի, ինչպես որ ԱՄՆ-ն երբեք ահաբեկչության վերացման համար չի մտահոգվել ,այլև միշտ աջակցելով ԻԼԻՊ-ին նպաստել է ահաբեկչական խմբավորումների ավելացմանը: