Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն ու Իրանի հանդեպ վանողական կողմնորոշումները
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ, ՆԳ և պաշտպանության նախարարները հինգշաբթի օրը Ռիադում գումարված նիստի ավարտին մի հաղորդագրությամբ ընդգծեցին, որ աղանդավորական լարվածությունների ու ահաբեկչության դիմակայման, ինչպես նաև բարիդրացիական սկզբունքի ու միջազգային օրենքների ոտնահարումը կանխելու հարցում վճռակամ են:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ արտաքին միջամտությունները համարվում են այդ լարվածությունների պատճառը:
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արաբական երկրների նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ ներառված է մի կետ և դա արաբական իմաստով ազգային ինքնության ընդգծումն է, որն ավելի վաղ ներկայացվել է Իրանի դեմ Արաբիայի որդեգրած ռազմավարության մեջ: Եվ դրա հիմնավորմամբ էլ Իրանի դիմաց արաբական կոալիցիա կամ միավորում ստեղծելու առաջարկ է ներկայացվել: Բահրեյնի ՆԳ նախարար Ռաշեդ Բեն Աբդոլլահ Ալե Խալիֆան Ռիադում գումարված նիստի բացման ելույթում հավակնել է, որ Իրանը պատասխանատու է այդ երկրի անվտանգության ուժերի սպանվելու պատճառ դարձած հարձակումների համար:
Դա ի տես այն բանի, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ որոշ երկրներ Իրանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլեր են ձեռնարկել:
Հավանաբար այդ պատճառով էլ հիշյալ խորհրդի ԱԳ նախարարները Ռիադում գումարված նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ ուղղակի կերպով չեն ակնարկել Իրանի անունը: Սա վկայում է այն մասին, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում Իրանի կապակցությամբ ընդհանուր դիրքորոշում գոյություն չունի: Բահրեյնի, Էմիրությունների ու Արաբիայի դիրքորոշումները տարբերվում են Իրանի կապակցությամբ Օմանի, Կատարի ու Քուվեյթի դիրքորոշումներից: Նկատի առնելով այս հանգամանքը, նիստի նպատակներից մեկը կարող է լինել Իրանի կապակցությամբ այդ երկրների դիրքորոշումը միանման ձևացնելը և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակում Արաբիայի կողմից ԱՄՆ-ի ուշադրության գրավումը: Հատկապես որ այս նստաշրջանը գումարվել է այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումները խստացվում են և իրանաֆոբիայի նախագծի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից նման հայտարարոթյոններ են հնչեցվում: Այս զարգացումներին զուգահեռ, այսօր որոշ փաստեր վկայում են Ռիադի ու Թել Ավիվի միջև համագործակցության մակարդակի բարձրացման մասին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Արաբիա և Իսրայել կատարած վերջին ուղևորության ընթացքում բացահայտեց տարածաշրջանային-միջինարևելյան պաշտպանական կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի կողմնորոշումը: Այդուհանդերձ նկատի առնելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կառույցային թերությունները պետք է ասել, որ նման նիստերը երբեմն կարող են հանգեցնել հաղորդագրությունների հրապարակման, որոնք անհրաժեշտաբար անդամ երկրների միջև համագործակցությունների ամրապնդման պատճառ չեն դառնում: Այս երկրները Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հիմնադրումից ի վեր չեն կարողացել ընդհանուր մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ դրական գործունեություն ծավալել: Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրները, կախված են ԱՄՆ-ից: Այդ պատճառով էլ Արաբիան ձգտում է ԱՄՆ-ի նոր ռազմավարությանը համաքայլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների անունից ընդհանուր դիրքորոշում ներկայացնել: Մինչդեռ ԱՄՆ-ն բազմիցս իր շահերից ելնելով փոփոխություն է մտցրել իր քաղաքականության մեջ: Այդուհանդերձ տարածաշրջանում տիրող իրավիճակում ոչ ԱՄՆ-ն և ոչ էլ Արաբիան չեն կարող որպես տարածաշրջանի գլխավոր ուժերից մեկն անտեսել Իրանի դերակատարությունը: Հատկապես որ Աստանայի բանակցություններում բացահայտվել է այդ դերակատարության էֆեկտիվությունն ու Սիրիայի զարգացումների կապակցությամբ ազդեցիկությունը: