Էրդողանը ՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախագահության թեկնածու
Թուրքիայի իշխող կուսակցության ավագ մի պաշտոնյա, ապրիլի 27-ին հայտարարել է, որ մայիսի 21-ին AKP ղեկավար խորհուրդը հավաք է անցկացնելու, որտեղ հայտարարվելու է կուսակցության նախագահի պաշտոնի համար Ռեջեբ Թայիբ Էրդողանի թեկնածության մասին:
Ավելի վաղ. Թուրքիայի նախագահ ՝ Էրդողանը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքները հայտարարվելուց հետո, քայլեր է անելու ՝ իշխող կուսակցությունում իր անդամակցությունը վերականգնելու համար:
Էրդողանի խոսքերը վկայում են այն մասին, որ իշխող կուսակցություն նրա վերադարձի սցենարը գրվել է ավելի վաղ: Հատկապես որ կուսակցության ղեկավարի պաշտոնին վերադարձը նրա մեծ ցանկությունն է: Ուստի Էրդողանի քննադատներն , այդ թվում ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելով, իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնի վերականգնումը կուսկացական դեմքերի որոշումներով պայմանավորումը, կատարվում է միմիայն հասարակական կարծիքն ապակողմնորոշելու նպատակով ՝ առ այն, որ Էրդողանը հանձնվում է հավաքական ու կուսակցական որոշումներին: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Միջին Ասիայի և Կովկասյան երկրների համար իշխանական մոդել դառնալու ուղղությամբ: Սակայն այս անգամ թվում է, թե Ղազախստանի նախագահի որդեգրած քաղաքականությունը ՝ երկրի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնները միաժամանակ զբաղեցնելու գործելակերպն է դառնալու Թուրքիայի նախագահի աշխատելու մոդելը:
Իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնին Էրդողանի վերադարձը խոսում է այն մասին, որ նման երևույթ այդ երկրի հասարակությունում աննախադեպ է եղել և կարող է համարվել նորարարություն ՝ իշխող կուսակցության քաղաքականության դաշտում: Էրդողանի քննադատների կարծիքներից անկախ, որոնց կարծիքով նրա քայլերն ակունք են առնում նրա ավտորիտար անհատականությունից, դիտորդների համոզմամբ, իշխող կուսակցության այդ որոշումների արմատները սկիզբ են առել Թուրքիայի ԱԳ ժամանակի նախարար ՝ Ահմեդ Դավութօղլուին կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռացնելու , նրան վարչապետի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնին նշանակելու, ապա Դավութօղլուի փոխարեն Բինալի Յըլդըրիմին վարչապետ նշանակելու և միաժամանակ Թուրքիայի կառավարության և ղեկավարության AKP կուսակղության առաջնորդի պաշտոնը հանձնելու օրվանից:
Յըլդըրիմի օրոք իշխող կուսակցության ղեկավարությունը երբեք չավարտվեց կուսակցական կառավարմամբ: Ուստի իշխող կուսակցության որոշում ընդունող դեմքերից ոչ մեկը չունի կուսակցությունը ղեկավարելու համար Էրդողանի ազդեցություն, ներքին վստահությունն ու խարիզման: Այդ խմբի համոզմամբ, Սահմանադրության հանրաքվելում նվազագույն ձայներով հաղթանակը, արդյունքն է Էրդողանի բարեփոխումներին դրական ձայն տալու հարցում հասարակությանը խրախուսելու Յըլդըրիմի կատարած աշխատանքի : Ուստի հույժ անհրաժեշտ է համարվում կուսակցության ղեկավարության հարցում փոփոխությունը : Իշխող կուսակցությունում Էրդողանի մերձավորները փորձում են այդ աթոռը Էրդողանին հանձնելով, կոծկելով հանրաքվելու նրա անգույն հաղթանակը, նպաստել նրա հեղինակությունը ՝ որպեսզի իշխող կուսացության ղեկավարի աթոռին Էրդողանի հաստատվելուց հետո, ստանան արտոնությունների իրենց բաժինը: